f

Անկախ

«Խաղաղության պայմանագիրը» ստորագրես՝ ճգնաժամը խորանալու է, չստորագրես՝ ճգնաժամը դարձյալ խորանալու է․ Վահե Հովհաննիսյան


«Խաղաղության պայմանագիրը» ստորագրես՝ ճգնաժամը խորանալու է, չստորագրես՝ ճգնաժամը դարձյալ խորանալու է։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Սովորական մարդը, ճգնաժամը և ընդդիմադիր ֆորմատները։

Միայն երեկվա օրը բավական է՝ ճիշտ պատկերացնելու համար Հայաստանում առկա իրողությունները և տենդենցները։

Ճգնաժամ և մարդ՝ հասարակ, սովորական, դժվար ապրող. այս երկու գաղափարներն են պայմանավորելու առաջիկա զարգացումները։

Հայաստանում մակրո և միկրո ճգնաժամեր են. ամեն տեղ լուրջ ճգնաժամ է։ Մի վիճակ է, երբ ցանկացած քայլ, նույնիսկ՝ լավ միտումներով, բերում է ճգնաժամի խորացման։

Երևանի կառավարման համակարգում խորը ճգնաժամ է։ Դա ստիպված եղավ ընդունել նաև գործող քաղաքապետը։ Ինչո՞ւ են խոսում քաղաքում արտահերթ ընտրություններից. ճգնաժամն ինչ-որ կերպ հաղթահարելու համար։ Դա ցանկությամբ չէ, դա իրավիճակի պարտադրանքն է։ Մի ոլորտային օրինակով՝ «Գոյ» թատրոնի, ակնհայտ է ճգնաժամը, որի լուծումը չի գտնվում մոտ մեկ տարի։ Ու մարդը, տվյալ դեպքում՝ ստեղծագործող, արվեստի մարդը, ճգնաժամի լուծում է պահանջում, որովեհետև պետություն չի թողնում, որ ինքն անի գործը, որն ի դեպ լավ է անում, որակով է անում։

Ս. Պետերբուրգից հասնող կցկտուր տեղեկատվությունը խոսում է մակրո-պետական խորը ճգնաժամի մասին։ ՄԵԿ հոգին միակամ փորձում է շտկել ՄԵԿ հոգու կոպիտ սխալները, ՄԵԿ հոգով ոտքի վրա որոշել մի ամբողջ ժողովրդի ապագան, բայց գինը պետությունն է։      Ճգնաժամն այնքան ակնհայտ է, որ սովորական լուծում չունի. «Խաղաղության պայմանագիրը» ստորագրես՝ ճգնաժամը խորանալու է, չստորագրես՝ ճգնաժամը դարձյալ խորանալու է։

Դառնանք Երևանին. ինչո՞ւ հանրային ուշադրությունը բևեռվեց Ավագանու նիստի վրա.

1. Թեմայի առանցքում սովորական մարդն էր՝ իրեն հասկանալի ու իրեն անմիջապես վերաբերող պրոբլեմներով, և քաղաքացին արձագանքեց. Երևանի բնակիչն անտարբեր չէր ու չի լինելու։

2. Պրոցեսի կազմակերպիչները՝ «Մայր Հայաստան» և « Ազգային առաջընթաց» խմբակցությունները, պատկերացնում էին իրենց անելիքը։

Ի՞նչ է սա նշանակում. եթե օրակարգը և մենեջմենթը ճիշտ են ընտրված ու կազմակերպված, ապա արդյունքը լինում է արագ և տեսանելի։ Իսկ ինչո՞ւ հնարավոր չէր նույնը ստանալ Ազգային Ժողովում՝ արդեն երկու տարի։ Ի՞նչ անհասկանալի, ստվերային շարժառիթներով են այնտեղ կայացվում որոշումները։

Այդտեղից նաև՝ բուռն դիմադրությունն ու թշնամանքը՝ ընդդիմադիր նոր ձևաչափերի ու նոր մոտեցումների հանդեպ։ Որովհետև նորը նշանակում է իրավիճակի փոփոխություն և հնի բնական մարում։ Թե´ «Մայր Հայաստանը», թե´ «Ազգային առաջընթացը» նոր ձևաչափեր են։ Այս պրոցեսում, ի դեպ, մենք տեսնում ենք, որ նույն անհատը, գործիչը մի ձևաչափում կարող է լինել ոչ էֆեկտիվ, իսկ այլ ձևաչափում՝ շատ արդյունավետ ու հեռանկարային։

Նաև կոպիտ սխալ է հին ու նոր ձևաչափերը հակամարտության մեջ նայելը. հինը կարող է և վերափոխվել նորի և համագործակցել, և օգնել։ Կարող է նաև ոչինչ չհասկանալ, բաց թողնել պրոցեսը ու գնալ մարման։

Ակնհայտ է, որ 2024 թ-ին հիմնական բովանդակությունը լինելու է մարդը՝ իր պրոբլեմներով, տրենդը՝ նոր ձևաչափերինը, որոնք և կան և ստեղծվելու են, և տարբեր մասշտաբայնության և տեսակի էլեկտորալ պրոցեսներն ավելի քան հավանական են, քանի որ ճգնաժամերը միայն խորանալու են, և իրավիճակը պահանջելու է լուծումներ»,- գրել է Հովհաննիսյանը։

Հայաստան Վահե Հովհաննիսյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին