f

Անկախ

Ավելի քան մեկ միլիոն եվրո 2023 թվականին՝ CNF-ի կողմից


Կովկասի բնության հիմնադրամը 2023 թվականին իրականացրել է  Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանն ու  պահպանությանն ուղղված բազմաթիվ ծրագեր։ Ընդհանուր առմամբ Հայաստանում աջակցությունը կատարվել է մեկ միլիոն 83 հազար  եվրոյի շրջանակում, որից   ԲՀՊՏ-ներին ուղիղ հատկացմամբ տրվել է  803 հազար եվրո։ Այս գումարից  համապատասխան հատկացումներն արվել են ՇՄՆ կազմում ընդգրկված 4 ՊՈԱԿ-ների և համայնքային «Արփա» պահպանվող լանդշաֆտին։ Մասնավորապես, Նշված գումարից 336  հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 133 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 184 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 55 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին և 95 հազար եվրո՝«Արփա» պահպանվող լանդշաֆտին։ Նշենք, որ 4 պահպանվող տարածքների աշխատակիցներին տրվել է արշավային բարձրակարգ կոշիկներ, շարունակվել է տարածքների տեսահսկման համակարգի շահագործման աջակցությունն ու համապատասխան սարքավորումների տրամադրումը։ 2023 թվականին բազմաթիվ ծրագրերով  աջակցություն է ցուցաբերվել պետական տարբեր կառույցների․  5-ամյա դրամաշնորհի պայմանգիր է կնքվել Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հետ՝ ԲՀՊՏ-ներում բուսական աշխարհի մոնիտորիգի և ուսումնասիրությունների  համար։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 300 հազար եվրո։ Մոտ 50 հազար եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր է կնքվել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, այդ թվում   տրվել է տեխնիկական աջակցություն՝ ամենագնաց ավտոմեքենա և հատուկ տեխնիկա դաշտային աշխատանքների իրականացման համար։ 2023-ին շարունակվել է համագործակցությունը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ, որին նվիրաբերվել է շուրջ 34 հազար եվրո արժողությամբ անօդաչու թռչող սարք՝ տեսչական ստուգումներն ավելի արդյունավետ իրականացնելու համար։  CNF-ի նախաձեռնությամբ՝ ՇՄՆ-ի հետ համատեղ, առաջին անգամ կայացել է «Ռենջեր-2023» մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են պահպանվող տարածքների շուրջ 5 տասնյակ աշխատակիցներ։ Շարունակվել են համագործակցության ծրագրերը   «Բնապահպանի տուն» նախաձեռնության հետ, որը հանրային մոնիթորինգ է իրականացնում   «Դիլիջան» ազգային պարկում և «Տրանսկովկասյան արահետ» ընկերության հետ, որն արահետաշինական աշխատանքներ է իրականացրել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում։ Իրականացվել են ծրագրեր գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ, մասնավորապես, Արտ լանչ և One Armenia ընկերությունների հետ համագործակցության արդյունքում ավելի քանի 800 հազար դրամ հատկացվել է «Արփա» պահպանվող լանդշաֆտին՝ բնապահպանական ծրագրերի իրականացման համար։ Կովկասի բնության հիմնադրամի մասնակցությամբ  Վիքիմեդիա-Հայաստանի կողմից անցկացվել է «Վիքին սիրում է երկիրը» խորագրով մրցույթը, որի մրցանակակիրները պարգևատրվել են  CNF-ի կողմից։ 2023-ի ընթացքում «Հիերոգլիֆ» ընկերության հետ նկարահանվել է  10 տեսաֆիլմ՝ նվիրված բնության հատուկ պահպանվող տարածքներում աշխատող պահապաններին։

2024 թվականը Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության համար հոբելյանական տարի է ։ Նշվելու է Հայաստանում գործունեության 15 -ամյակը, ինչը նշանակում է , որ նոր ու հետաքրքիր ծրագրերը ավելին են լինելու։

Մեր առաքելությունը նույնն է՝  աջակցել Հայաստանի եզակի կենսաբազմազնության պահպանության հզորացմանն ու պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանը։

Հայաստան Կովկասի բնության հիմնադրամ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին