f

Անկախ

«Ճախրուկը» միմյանց սեր և ջերմություն տալու մասին է. Անահիտ Մանասյանը մասնակցել է էթնո երաժշտախմբի համերգային ծրագրին


Դեկտեմբերի 26֊ին տոնական տրամադրություն էր «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում։ Մարդու իրավունքների պաշտպանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Ճախրուկ» մշակութային կենտրոնի կողմից կազմակերպվել էր «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի ամանորյա համերգային միջոցառումը:

Միջոցառմանը ներկա էին Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ինչպես նաև «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» և «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ների սաները:

Երաժշտախմբի հիմնադիր - ղեկավարներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները, որոնք երեկոյի ամբողջ ընթացքում նվագակցել են խմբի անդամներին: Նրանք հյուրերին նվիրել են սաների կողմից պատրաստված հուշանվերներ: Անահիտ Մանասյանը, իր հերթին, մեծ նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար քույրերին պարգևատրել է Պաշտպանի շնորհակալագրով:

«Յուրաքանչյուր մարդ՝ տալով սեր և ջերմություն, նպաստում է ընդհանուր միջավայրի դրական փոփոխություններին: Արդյունքում՝ յուրաքանչյուրիս այդպիսի ապրելակերպի շնորհիվ, աշխարհը վերափոխելու և այն ավելի լավը դարձնելու հնարավորություն է ստեղծվում: Կարծում եմ, «Ճախրուկը» հենց դրա մասին  է. մեր միջավայրին սեր և ջերմություն տալու մասին է։ Այդ զգացողությունը ես ունենում եմ մշտապես` «Ճախրուկ» էթնոերաժշտախմբի անդամների հետ շփվելիս», - ասել է Պաշտպանը՝ դիմելով ներկաներին:

Տոնական օրվա ավարտին Անահիտ Մանասյանը զարդարել է բարություն, առատություն, կյանք և աշխարհի զարգացում խորհրդանշող Կենաց ծառը, այնուհետև հաստատությունների սաներին հանձնել ամանորյա նվերներ: Պաշտպանը վերահաստատել է, որ միշտ կանգնած կլինի «Ճախրուկների» մեծ ընտանիքի կողքին:

Հայաստան Անահիտ Մանասյան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին