f

Անկախ

Մինչեւ տարեվերջ դեռ ժամանակ կա հասկանալու, թե Արցախի Հանրապետության լուծարումը նախատեսող «փաստաթղթի» չեղարկումը ինչպես ներկայացվի հանրությանը. Դավիթ Գալստյան


Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրն, ի սկզբանե, առոչինչ է։ Կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հստակ հայտնել է, որ նման փաստաթուղթ, որը կարող է լուծարել Արցախը գոյություն չունի։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

«Սա երկրի նախագահի հայտարարությունն է, անկախ նրանից, թե ով՝ ինչ է շահարկում այդ փաստաթղթի առումով, մենք պետք է հստակ գիտակցենք, որ Արցախը կա ու Արցախի պետական ինստիտուտները շարունակում են գործել, որովհետև Արցախի համար սկսված ազգային ազատագրական պայքարը ոչ մեր սերունդների պայքարն էր, ոչ էլ մեր սերունդն իրավունք ունի այդ հարցը փակելու»,- արձանագրեց արցախցի պատգամավորը։

 

Հարցին, թե արդյոք այդ փաստաթղթի չեղարկման անհրաժեշտությունը կա՞՝ պատգամավորն արձանագրեց, որ նորմատիվ իրավական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բայց որևէ պաշտոնական հրապարակում չի եղել Արցախը լուծարելու մասին։ «Ուստի, այդ «փաստաթուղթը» ով կփորձի շահարկել և որպես Արցախի համար վերջնագիր ներկայացնել հանրությանը՝ նա Ադրբեջանի գործակալ է։ Մենք միջազգային և բոլոր հարթակներում անելու ենք ամեն ինչ՝ մեր վերադարձի իրավունքը, մեր անվտանգությունը ապահովելու համար, որպեսզի մենք վերադառնանք մեր հայրենիք, սրանով հենց Արցախի իշխանությունները պետք է զբաղվեն»,- նշել է Դավիթ Գալստյանը։

Անդրադառնալով քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հայտարարությանը, թե Արցախի իշխանությունները որոշել են այդ «փաստաթուղթը» չեղարկելու համար դիմել Բարձրագույն դատարան՝ Գալստյանն ընդգծեց, որ մինչև տարեվերջ դեռ ժամանակ կա, որպեսզի իրենք ավելի լավ կողմնորոշվեն, թե որ ճանապարհով այդ չեղարկումը մատուցեն հանրությանը, քանի որ այն ի սկզբանե առ ոչինչ է՝ թե իրավական, թե բարոյական առումով։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ իշխող քաղաքական ուժն ու նրանց որոշ արբանյակները ամեն կերպ փորձում են Արցախի հարցը վերջնական փակել, բայց իրենք էլ հասկանում են, որ Արցախի հարցը իրենց իրավասությունների շրջանակում չէ։ «Ոչ մի իշխանություն, ոչ մի պաշտոնյա իրավունք չունի Արցախի հարցը փակել, բայց իրենք ստեղծում են արհեստական խոչընդոտներ Արցախի պետական ինստիտուտների գոյության համար, բայց որևէ մեկն այսպես էլ չի կարողանում հստակ բացատրել, թե որն է վտանգը։ Ես համոզված եմ, որ խաղաղության պայմանագիրը չի լինելու, քանի որ հիմա Ադրբեջանը որևէ կերպ չի համաձայնում ստորագրել այն և անընդհատ նոր նախապայմաններ է առաջ քաշում, բայց ՀՀ իշխանությունները փորձում են մեղավորներ փնտրել և խաղաղության պայմանագրի չլինելու մեղքը բարդել Արցախի իշխանությունների և պետական ինստիտուների գոյության վրա»,- նշեց նա։

Դավիթ Գալստյան Արցախի Հանրապետության լուծարման հրամանագրի չեղարկումը Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին