f

Անկախ

«Ի՞նչ ծախսեր եք ձեզ թույլ տալիս, դուք 5 տարի առաջ պատկերացնո՞ւմ էիք՝ ինչ տեսք ունի 87 մլն դրամը». Հայկ Մարության


Ի՞նչ սկզբունքային առավելություն ստացավ մեր քաղաքը, որ մինչ այդ չուներ, ի՞նչ խոշոր պրոեկտ սկսվեց կամ ավարտվեց, որը մինչև այդ տեղի չէր ունենում, պատասխանը շատ պարզ է՝ ոչ մի։ Այս մասին այսօր՝ Երևանի ավագանու նիստում ելույթ ունենալիս ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Վերջին անգամ այս դահլիճում ելույթ եմ ունեցել 2 տարի առաջ։ 2 տարի առաջ մոտավորապես այս օրերին ՔՊ–ականներն այս դահլիճում իրենց սիրած բառերով ասած՝ «աննախադեպ» բան արեցին՝ իմպիչմենտի ենթարկեցին ընտրված քաղաքապետին՝ առանց որևէ հիմնավոր մեղադրանքի։ Ի՞նչ շահեց Երևանն այս «աննախադեպ» գործողությունից հետո։

Հակառակը՝ քաղաքային կառավարումը դրանից հետո մտավ չհիմնավորված քաղաքական ճգնաժամի մեջ, որից չի կարողանում դուրս գալ մինչև այսօր։ Մի շարք պռրոեկտներ, որոնք պետք է արդեն ավարտին հասցնեին, այս վայրիվերումների պատճառով առկախվեցին և դոփում են իրենց տեղում։ Պարզ օրինակ՝ քաղաքապետարանի լրատվականն օրերս հայտարարեց, որ վերջապես տեղ են ասել վճարման տերմինալները, որոնք հնարավորություն կտան անկանխիկ վճարում կատարել տրանսպորտում, մի ռեֆորմ, որն արդեն գրեթե պատրաստ էր գործարկման 2021 թվականի դեկտեմբերին, բայց չգիտես՝ ինչու հետաձգվեց առնվազն 2 տարով։

Այսօր քննարկում են Երևանի գլխավոր ֆինանսական փաստաթղթի բյուջեի նախագիծը։ Բյուջեի եկամուտների հաջորդ տարվա համար նախատեսված է 124 մլրդ դրամ, բյուջեն աճել է հիմնականում աճել է երևանցիների բարձր գույքահարկերի հաշվին, դրա հետ մեկտեղ տարատեսակ ճոխությունների այս նոր իշխանության արած ծախսերը ավելացել են անգամներով, երբեմն տասնապատիկ անգամներով»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով այս տարվա Ամանորյա ծախսերին՝ Մարությանն ասաց. «Մի քանի տարի առաջ տոնածառ էինք գնել 74 մլն դրամով. ինչքան քննադատություն եղավ, թե դա ավելորդ ճոխություն է, այն դեպքում երբ այդ ծախսն արվել էր պատերազմից, Քովիդից ու Արցախի կատաստրոֆայից առաջ։ Այդ տոնածառը մինչև հիա զարդարում է քաղաքը արդեն 5 տարի ու 5 տարի էլ կզարդարի։ Իսկ այս տարի միայն տոնածառի լույսերը վառելու վրա ծախսվել է 89 մլն դրամ։ 2018 թվականին ընդամենը 54 մլն դրամով մենք արել էինք 3 միջոցառում՝ նույն լույսերի վառման արարողությունը, Նոր տարվա գիշերվա համերգը և հունվարի 6-ի համերգը։ Ճոխությամբ և ճաշակով այդ միջոցառումները չէին զիջում այս տարվան։ Ինչո՞ւ ավելի թանկ վճարել, եթե արդյունքը նույնն է լինելու, առավել ևս այն դեպքում երբ այս տարի մեր պատմության մեծագույն ողբերգություններից մեկն ենք տեսել, երբ երկրում ունենք հարյուր հազարավոր արցախցի փախստականներ, որոնց հարցեր դեռ շատ հեռու են լուծված լինելուց, չասած՝ հարցի բարոյական կողմը. ի՞նչն էինք մենք տոնում այս բուռն ու ճոխ հրավառություններով, ո՞ր հաջողության ու հաղթանակի վրա»։

Մարությանն ասաց, որ եթե քաղաքի եկամուտները ավելացել են, և այդ հիմքով կարողանում են իրենց ճոխ ծախսեր թուլ տալ, այդ դեպքում կարող են քաղաքի հազարավոր խնդիրների լուծմանն ուղղել դրանք. «Կարող եք օրինակ ծախսել, ասեմ, երեխայիս հետ գնացել են ակնաբույժի մոտ, տարրական սարքեր չկային, հարցրի՝ որքա՞ն փող է պետք այդ սարքեր համալրելու համար, ասացին՝ 100 հազար դրամ։ Քաղաքն ունի 26 պոլիկլինիկա, այսինքն՝ այս սարքերով համալրելու համար մեզ պետք է 2,6 մլն դրամ. գուցե դրա վրա ծախսե՞նք գումարը»։

Նա իր խոսքում անդրադարձավ նաև քաղաքապետի երդմնակալության վրա ծախսված գումարներին և համեմատեց. «Այս տարի ծախսվել է ավելի քան 87 մլն դրամ, իմ երդմնակալության վրա ծախսվել է 900 հազար դրամ։ Եթե հաշվի առնենք, որ քաղաքապետերը 5 տարին մեկ պետք է ընտրվեն, ստացվում է, որ դուք միանգամից 500 տարվա երդմնակալության գումար եք ծախսել։ Ի՞նչ է շահում քաղաքը դրանից. ի՞նչ ծախսեր եք ձեզ թույլ տալիս, դուք 5 տարի առաջ պատկերացնո՞ւմ էիք՝ ինչ տեսք ունի 87 մլն դրամը, դրանք ժողովրդի գումարներն են, որոնք դուք մսխում եք ձեր անձնական փառասիրությունը գոհացնելու համար։ ՔՊ–ն ձախողել է հեղափոխական ռեֆորմները, ձախողել է արտաքին և ներքին քաղաքականությունը»։

Հայկ Մարության Երևանի քաղաքապետարան ծախսեր Հայաստան Տեսանյութ

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին