f

Անկախ

Փաշիկ Ալավերդյան․ Հայաստանի առաջնություն չեմ անցկացնելու դահլիճ չունենալու պատճառով


Հայաստանի առաջնություն չեմ անցկացնելու դահլիճ չունենալու եւ նոր որոշմամբ՝ մասնակից երեխաներին փոխանցումներով օրապահիկներ տալու պատճառով: Ես այդ աբսուրդներին չեմ ուզում մասնակից լինել: Ուզում են, թող նախարարությունը հրաման տա, կազմակերպի, ինքն էլ անցկացնի:

News.am-ի հաղորդմամբ՝ գլխավոր մարզիչն ամփոփել է 2023 թվականի արդյունքները ծանրամարտում, նաեւ ներկայացրել օլիմպիական վարկանիշային մրցաշարերի արդյունքները, ըստ որոնց տղամարդկանց Հայաստանի թիմն արդեն ապահովել է 3 քվոտա:

«Այս տարի ունենք 146 մեդալ նախորդ տարվա 106-ի փոխարեն: Այս մեդալները միայն տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից են: Ինձ համար 40 եւ ավելի մեդալը աննախադեպ արդյունք է մեկ տարվա համար: Աննախադեպ է նաեւ այն իմաստով, որ այս տարի պատանիները Եվրոպայի, աշխարհի չեմպիոններ են դարձել, երիտասարդները՝ Եվրոպայի չեմպիոններ, աշխարհի մրցակակիրներ: Մեծահասակները՝ Եվրոպայի չեմպիոններ Երեւանում եւ աշխարհի մրցանակակիրներ: Ստացվում է՝ այս տարի աշխարհի լավագույն թիմը եւ ֆեդերացիան Հայաստանն է: Մենք այդ առիթով ստացել ենք աշխարհի գավաթ՝ աշխարհում լավագույնը լինելու համար: Մեր մեդալներով եւ արդյունքներով հաղթել ենք նույնիսկ Չինաստանին, չնայած, որ նրանք ունեին 4-5 ոսկե մեդալներ: Մենք Չինաստանին հաղթել են փոքր մեդալներով:

Ծանրամարտում երեք մեդալները, երկամարտն ու փոքր մեդալները, հավասարազոր են: Այժմ քննարկվում է Օլիմպիական խաղերում եւս երեք մեդալ տալու հարցը: Այսինքն՝ կունենանք՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն պոկում վարժությունից կամ հրումից եւ երկամարտի գումարով: Սա նույն համակարգն է, ինչ շատ այլ մարզաձեւերում, օրինակ՝ անհատական խաղ, զուգախաղ եւ խառը զուգախաղ: Մարդ կարող է երեք անգամ օլիմպիական չեմպիոն դառնալ մեկ Օլիմպիական խաղերում: Ինչո՞ւ նույնը չանել ծանրամարտում, երեք առանձին վարժություններ են, ինչ անենք, որ գործիքը նույնն է:

Արդեն ունենք Փարիզի Օլիմպիական խաղերի 5 թեկնածու տղամարդկանց հավաքականում, որոնք, եթե նույնիսկ որեւէ վարկանիշային մրցաշարի չմասնակցեն, միայն ներկայանան, անալիզները տան ու հետ դառնան, այդ 5 քվոտան ունենք, բայց մասնակցելու իրավունք ունեն միայն 3-ը: Ամեն պետությունից տղամարդկանց, կանանց պայքարում պետք է մասնակցի 3-ական ծանրորդ տարբեր քաշերում: Մեկ քաշում չենք կարող ունենալ երկու մարզիկ: Տղաների երեք մասնակիցների հարցը լուծված է, նրանց մասնակցությունն ապահոված է: Մնում է հասկանանք, թե 5 թեկնածուներից ովքեր են լինելու այդ երեքը:

Ըստ առաջիկա երկու վարկանիշային մրցաշարերի կհասկանանք, թե այդ երեքը ովքեր են: Առաջին մրցաշարը Եվրոպայի առաջնությունն է, որը տեղի է ունենալու Բուլղարիայում փետրվարին: Երկրորդը աշխարհի գավաթի խաղարկությունն է, որը լինելու է ապրիլին: Ըստ արդյունքների կորոշենք, թե 5 թեկնածուից որոնք են երեք ամենաուժեղները: Այդ 5 թեկնածուներն են՝ +109 կգ Վարազդատ Լալայան եւ Սիմոն Մարտիրոսյան, 102 կգ քաշային կարգում՝ Սամվել Գասպարյան, Գարիկ Կարապետյան եւ 89 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը, որը միակն է, երկրորդը չկա:

Սիմոն Մարտիրոսյանի աճն այս տարի շատ վատ էր: Միշտ ասել եմ, որ նա 109 կգ քաշային կարգի Լաշա Տալախաձեն է, որտեղ այսօր նրա երկամարտի 435 կգ արդյունքին ոչ ոք չի մոտենում: Նրա տեղափոխվելը գերծանր քաշ պարտադրված էր: Ամեն մրցումից առաջ նա 8-9 կգ քաշ էր գցում. մինչեւ ե՞րբ: Երկու անգամ գցեց, երկու անգամն էլ քաշը իջեցնելու պատճառով չկարողացավ դառնալ Օլիմպիական խաղերի չեմպիոն, մնաց երկրորդ տեղում: Փորձեցինք ծանրում մասնակցի, հին վնասվածքները գլուխ բարձրացրին: Մեջքի վնասվածք ունի, բայց այսօրվա դրությամբ էլի կարողանում է ինչ-որ բան անել: Սիմոնը մնում է Սիմոն, ինչքան էլ վատ լինի, կարողանում է ինչ-որ քաշ բարձրացնել, բայց չեմ կարծում, որ կարողանա հասցնել Օլիմպիական խաղերին բոլորիս ուզած կիլոգրամները բարձրացնի: Նա պետք է շատ արագ վիրահատվեր, բայց չի արել: Դե հիմա դա էլ իր խնդիրն է: Մենք կանեինք ձրի, խնդիր չուներ, բայց ինքը պիտի ժամանակը գտներ, գար ասեր՝ եկեք, անենք: Ամեն դեպքում դեռ Սիմոնից էլ հույս ունեմ, Լալայանից, Անդրանիկից, Գարիկ Կարապետյանից էլ, Սամվելից էլ:

Աղջիկների մասով, դեռ օլիմպիական ուղեգրերի համար բավարար միավորներ չունենք: Այն կիլոգրամները, որոնք պետք է առաջին 6-յակում կամ 10-յակում լինեն, չունենք այդ կիլոգրամները բարձրացնող մարզիկներ, բայց ունենք թեկնածուներ, որոնք կարող են ձգտել եւ հասնել: Ունենք 4 ծանրորդուհի, որոնք առաջիկա երկու վարկանիշային մրցաշարում կարող են հասնել այն մակարդակի, որ ապահովեն իրենց քվոտաները:

Աղջիկներից օլիմպիական ուղեգրեր կարող են նվաճել երկու ծանր քաշայիններ Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Տաթեւ Հակոբյանը, 59 կգ քաշային կարգում հավակնում են Իզաբելա Յայլյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը եւ 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը: Կարող ենք այս երեք քաշերում ունենալ քվոտաներ, եթե վարկանիշային մրցաշարերում լավ արդյունքներ գրանցեն:

Հռիսփիմե Խուրշուդյանը տարիքով աղջիկ է, կին է, մարզվում է, ուզում է, ձգտում է, բայց մեր ծանրամարտում չի եղել այնպիսի դեպք, որ թողնեն սպորտը, վերադառնան եւ կարողանան շատ մեծ արդյունքի հասնեն: Շատերն են փորձել, բայց չի ստացվել: Միգուցե նրա մոտ ստացվի, նա ապարանցի է, կարող է ստացվի:

Չեմ ուզում այլ բան ասած լինեմ. արդեն քանի տարի է միշտ էլ մրցումների մեկնում են լավագույնները: Հենց այդ պատճառով էլ այսօր աշխարհում առաջինն ենք, Չինաստանին հաղթել ենք: Այս բառերն ասում եմ եւ փշաքաղվում: Պատկերացնում եք՝ միլիարդ ու կեսի հետ մրցել 2,5 կիսատ-պռատ ազգով, այն էլ այսքան տուժած եւ տանջված, պատերազմական դրության մեջ:

Օլիմպիական տարին կսկսենք Ծաղկաձորի հավաքով, որը կմեկնարկի հունվարի 8-ին: Հայաստանի առաջնություն այս տարի չեմ անցկացնելու: Դահլիճ չունեմ: Քանի դեռ կառավարությունն ամեն ինչ անում է գնումներով, հայտարարած մրցույթներով, ես չեմ կարող Հայաստանի առաջնություն անցկացնել: Օլիմպիական հերթափոխի քոլեջում չեմ հասկանում, թե ինչ շինարարություն է գնում արդեն շուրջ երկու տարի է: Այլ տեղ չունեմ: Հայաստանի առաջնությունը չեմ էլ պլանավորում հենց նրա համար, որ դահլիճ չունեմ:

Ամենացավալին այն է, որ չունենք մեր անձնական դահլիճը: Եվրոպայի առաջնություն ենք անցկացնում, ուրիշի դահլիճում ենք մարզվում, ամոթ է:

Նաեւ չեմ անցկացնելու մեկ այլ պատճառով. երեխայի համար պետք է քարտ հանեմ, որպեսզի 2000 դրամ օրապահիկ փոխանցեմ, գնա բանկոմատից հանի, սնվի, գա մասնակցի: Ես այդ աբսուրդներին չեմ ուզում մասնակից լինել: Ուզում են, թող նախարարությունը հրաման տա, կազմակերպի, ինքն էլ անցկացնի: Ինչ են մտածում՝ կարող է պատահի, այդ 2000 դրամներից մարզիչը 1820 դրամը տա, 180 դրամը «փափախ» անի՞:

Չի կարելի այդքան կասկածամիտ լինել: Եթե անեինք, հիմա օլիգարխ-մարզիչներ էինք դարձել: Մարզիչներից ամենամեծ օլիգարխը հիմա ես եմ, որովհետեւ այս տարի ունեմ 27 միլիոն պարգեւավճար Եվրոպայի չեմպիոններից, երկրորդ եւ երրորդ տեղերից, 23 տարեկանների արդյունքներից եւ աշխարհի առաջնության մեդալներից», - ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հայաստան Սպորտ Ծանրամարտ մեդալ

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին