f

Անկախ

Հսկայական փողեր են մսխում. ինչպե՞ս կարող ենք այս մարդկանց բյուջեն վստահել. Մարությանի ուժը դեմ է բյուջեի հաստատմանը


Ավագանու նիստում չգրանցվելը միակ ձեւն է, որ ունի ընդդիմությունը, որպեսզի տապալի ու չանցկացնի ցանկացած նախագիծ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը:

«Դուք գիտեք, որ մենք հնարավորություն չունենք դեմ քվեարկելով կասեցնել այն նխագծերը, որոնք բնավ օգուտ չեն երեւանցիներին: Դրանք չպետք է ընդունվեն, ուստի «Ազգային առաջընթացը» որոշում ունի չգրանցվելու այդ նախագծերի քվեարկությանը:

Ինչ վերաբերում է ավտոկայանատեղիների թանկացմանը, դա այն հարցն է, որը հնարավորինս լայն քննարկվեց, եւ մենք շատը լավ ծանոթ ենք բոլորի մոտեցմանը»,-ասաց նա:

Իզաբելա Աբգարյանը նաեւ հայտարարեց, որ իրենք դեմ են նաեւ Երևանի 2024 թվականի բյուջեի հաստատմանը, Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրին, նաեւ Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագրին. «Դրանք քաղաքական փաստաթղթեր են, որովհետեւ այս միջոցով իշխող ուժն իրականացնում է իր ռազմավարությունը: Եթե մենք գոհ լինեինք նախորդ տարիների ռազմավարությունից, մենք գուցե չմասնակցեինք այս ընտրություններին: Մենք չունենք վստահություն այս իշխանությունների հանդեպ, որ նրանք բյուջեն ճիշտ, թափանցիկ կկառավարեն: Մենք տեսնում ենք՝ ինչպես են մսխվում հսկայական գումարներ մեկ անձից գնումներով, ինչպես են անհաշվետու կերպով  գումարներ ծախսվել: Ուստի չվստահելով ինչպե՞ս կարող ենք այդ մարդկանց բյուջեն վստահել:

Հայաստան Իզաբելա Աբգարյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին