f

Անկախ

«Փաստ». Ո՞ր մարզերն են առաջատար միջին ամսական անվանական աշխատավարձի առումով, որոնք՝ հետնապահ


«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս ուշագրավ տվյալներ հրապարակվեցին՝ կապված Հայաստանում 2023 թվականի 3-րդ եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձի հետ: Հետաքրքիր է, որ տարբեր մարզերում այդ ցուցանիշը էականորեն տարբերվում է և տատանվում է 137 հազար դրամից 302 հազար դրամի սահմաններում, իսկ հանրապետության կտրվածքով միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 265 հազար դրամ։ Ընդ որում, առաջատարը մայրաքաղաքը չէ, ինչպես կարելի էր ենթադրել. Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 298504 դրամ: Իսկ ահա ցուցակը գլխավորում է Սյունիքի մարզը, որտեղ նշյալ ցուցանիշը 310320 դրամ է:

Ճիշտ է, բազմաթիվ գործոններ են ազդում որևէ տարածքում աշխատավարձի միջին մակարդակի վրա, բայց այս «ֆենոմենը» մասնագետները առաջին հերթին բացատրում են նրանով, որ Սյունիքի մարզում է գտնվում Հայաստանի ամենախոշոր հարկատուն, կամ, ինչպես ընդունված է ասել՝ Հայաստանի տնտեսության ողնաշարը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Բանն այն է, որ ԶՊՄԿ-ում միջին անվանական աշխատավարձը 662 հազար դրամ է, ինչը գրեթե երկուսուկես անգամ գերազանցում է ընդհանուր առմամբ Հայաստանի և շուրջ չորսուկես անգամ՝ Շիրակի ու Գեղարքունիքի մարզերի ցուցանիշները։

Նշենք, որ վերջիններս համապատասխանաբար 137990 և 134488 դրամով եզրափակում են ցուցակը: Սյունիքից ու Երևանից հետո երրորդը Արարատի մարզն է՝ 200480 դրամով, ապա՝ Տավուշի մարզը՝ 194830, Կոտայքի մարզը՝ 174460, Արմավիրի մարզը՝ 166170, Վայոց ձորի մարզը՝ 164535, Լոռու մարզը՝ 147330, Արագածոտնի մարզը՝ 141410 դրամով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

մարզեր աշխատավարձ Սյունիքի մարզ Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին