«Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր կոալիցիայի ավելի քան 1,5 հազար կողմնակիցներ փակել են Բելգրադի կենտրոնում երթևեկությունը և շարժվել դեպի մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունք։ ТАСС-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը փակել է երթի երթուղու բոլոր փողոցները, կանգնեցվել է նաեւ հասարակական տրանսպորտը։
Հանրապետական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ ընդդիմության հանրահավաքն ավարտվեց երթով։ Այժմ ցուցարարները, Սերբիայի խորհրդարանի անդամ Սրջան Միլիվոյևիչի կոչով, մտադիր են պարզել ընդդիմության կողմնակիցների «ճակատագիրը», որոնք ձերբակալվել էին նախօրեին՝ Բելգրադի վարչակազմի շենքի մոտ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։