f

Անկախ

Շերիլին Սարգսյան. «Աշխատում եմ, որովհետեւ գիտեմ, որ մի օր այլեւս ի վիճակի չեմ լինելու աշխատել»


Քրիստոնյաների մեծ մասը դեկտեմբերի 25-ին նշում է Քրիստոսի Սուրբ Ծնունդը, որն Արեւմուտքում տարվա ամենագլխավոր տոնն է համարվում։ Նույնիսկ երաժշտության առանձին ժանր գոյություն ունի՝ հատուկ Ծննդյան տոներին նվիրված երգեր՝ carols։ Բազմաթիվ հայտնի երգիչներ եւ երգչուհիներ «Ծննդյան երգերից» բաղկացած ալբոմներ ունեն հրատարակած։ Ամերիկահայ երգչուհի Շերիլին Սարգսյանը չուներ։ Այս տարվա Սուրբ Ծնունդը նրա համար հատկանշական էր։ Տասը տարի շարունակ նա ոչ մի նոր ալբոմ չէր թողարկել, տասը տարի շարունակ անընդհատ ասում էր, թե շուտով կթողարկվի «Ծննդյան երգերի» իր ալբոմը։ Շատերն արդեն չէին թաքցնում իրենց հոռետեսությունը. «Ասեց, հո չարե՞ց։ 77 տարեկանում ի՞նչ նոր ալբոմ»։ Բայց մի քանի շաբաթ առաջ հայտնի երգչուհու նոր ալբոմը հայտնվեց Լոս Անջելեսի երաժշտական խանութներում։

Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կընդունեն նոր ալբոմը ձեր հազարավոր երկրպագուները,- երգչուհուն հարցրեց Միացյալ Նահանգների հանրային ռադիոյի թղթակիցը։ Շերիլին Սարգսյանի պատասխանը ապշեցրեց լրագրողին. «Չգիտեմ, ես Շերի երկրպագուն չեմ, նրա ձայնն ինձ բավական տարօրինակ է թվում»։ Այն, որ երգչուհին երբեմն կարող է տարօրինակ մտքեր արտահայտել, վաղուց է հայտնի։ Մի անգամ լոնդոնյան «Գարդիան» օրաթերթին տված հարցազրույցում Շերիլին Սարգսյանն ասել է. «Ինձ երբեմն թվում է, թե ես բոլոր մարդկանցից ավելի երկար եմ ապրել, եւ թեկուզ հենց միայն դրա համար ինձ արժե գրանցել Գիննեսի ռեկորդների գրքում»։

Իրականում Շերը իր երկար ու բեղուն ստեղծագործական կյանքի ընթացքում ստացել է երեւի թե բոլոր հնարավոր մրցանակները. Օսկար, Գրեմմի, Էմմի, Ոսկե գլոբուս. վերջինից, ընդ որում, երեք հատ։ Ու նաեւ ռեկորդակիր է. նրա երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան հիթ շքերթները։ Էլ չեմ ասում, որ մոտ 20 տարի առաջ կազմակերպված այսպես կոչված հրաժեշտի շրջագայության ընթացքում եղել է աշխարհի 20 երկրներում եւ տվել 325 համերգ։ Երեւի իզուր չի, որ ամերիկահայ երգչուհուն, որը նաեւ դերասանուհի է, ռեժիսոր եւ երաժշտական պրոդյուսեր, հաճախ անվանում են Փոփի աստվածուհի։

Թե ինչպես է ապագա երգչուհու հայրը՝ Կարապետ Սարգսյանը, հայտնվել Ամերիկայում, ստույգ տեղեկություններ չկան։ Հայաստանում բազմաթիվ վարկածներ են շրջանառվում։ Վկայակոչեմ դրանցից ընդամենը մեկը։ Դեռ 2006 թվականին երեւանցի Վարազդատ Սարգսյանը պնդել է, թե ինքը Շերի հարազատ եղբայրն է։ Նրանց ընտանիքն ապրել է Աբովյան քաղաքի մոտ գտնվող Ֆանտան գյուղում։ 1940-ականներին, երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, հայրը մեկնել է ռազմաճակատ եւ անհետ կորել։ Հետո հայտնվել է Ամերիկայում, ամուսնացել, բայց այն ժամանակ, երբ ծնվել է Շելինինը, ծնողներն արդեն բաժանված են եղել, քանզի հայրը խաղատանը մեծ գումար էր տանուլ տվել։ Եւ աղջիկը հորն առաջին անգամ տեսել է 11 տարեկանում։

Արդյոք Վարազդատ Սարգսյանի պատմածը համապատասխանո՞ւմ է իրականությանը, եւ նա իրո՞ք Շերի հարազատ եղբայրն է, շատ դժվար է ասել։ Բազմաթիվ նման պատմություններ կան՝ կապված հայազգի տարբեր հայտնի արվեստագետների հետ։ Հիշում եմ, օրինակ, երբ 1960-ականներին Շառլ Ազնավուրը առաջին անգամ եկավ Հայաստան եւ համերգ տվեց, պարզվեց, որ բազմաթիվ հայաստանցիներ, այդ թվում շենքում մեր հարեւանը, նրա հետ ազգակցական կապեր ունեն։ Բոլոր դեպքերում, լրատվամիջոցներում վաղուց արդեն այսպիսի պատմություն է շրջանառվում՝ 1985 թվականին, երբ Շերի հայրը մահամերձ վիճակում էր, նա հարազատների միջոցով իր մոտ է հրավիրել դստերը եւ նրան խնդրել է խոստանալ, որ անպայման կայցելի հայրենիք եւ Հայաստանում կգտնի հարազատներին։

Ուղիղ երեսուն տարի առաջ՝ 1993 թվականին, Շերիլին Սարգսյանը վերջապես եկավ Երեւան։ Ամենածանր ժամանակաշրջանն էր, որը ոմանք «մութ ու ցուրտ տարիներ» են անվանում, մյուսները հակադարձում են. դրանք մեր ամենալավ՝ հաղթական տարիներն էին։ Այս վեճը, որը շարունակվում է մինչեւ այսօր, գոնե ինձ բացարձակ անիմաստ է թվում, քանզի իրականում դրանք հայերի թե′ փայլուն ռազմական հաղթանակների, թե′ աննախադեպ դժվարությունների եւ զանգվածային արտագաղթի տարիներն էին։ Համենայնդեպս, ամենաշքեղ ու ամենահարմարավետ պայմաններին սովոր հայտնի երգչուհին հաստատ կյանքում առաջին անգամ էր տեսնում նման բան՝ «Արմենիա» հյուրանոցում տաք ջուր չկար, իսկ լույսը միացնում էին օրական ընդամենը երկու ժամով։

Այնուամենայնիվ, Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Շերը փորձում էր գոտեպնդել եւ ոգեւորել հայաստանցի երիտասարդներին։ Ասում էր, որ իրեն լիովին հայ է համարում, խոսեց իր հայրիկի, ազգանվան մասին, որից երբեք հրաժարվելու մտադրություն չի ունեցել, իսկ հայերին կոչ էր անում անկախ ամեն ինչից ուժեղ լինել։ Այն ժամանակ՝ 1993-ին, Շերը խոստացավ կրկին գալ Հայաստան։ Չեկավ։ Ինչ արած, երեւի զբաղված է, քանզի մինչեւ հիմա շարունակում է աշխատել։ Վերջերս Շերիլին Սարգսյանը խոստովանել է. «Երբեք չեմ պատկերացրել, որ այսքան տարեց կդառնամ եւ կշարունակեմ աշխատել։ Բարբարա Սթրեյզանդը մի անգամ հարցրեց ինձ. «Լսի′ր, դու մինչեւ հիմա աշխատո՞ւմ ես»։ Ես էլ պատասխանեցի. «Այո′, աշխատում եմ, որովհետեւ գիտեմ, որ մի օր այլեւս ի վիճակի չեմ լինելու աշխատել։ Ուրեմն, քանի ի վիճակի եմ, պիտի աշխատեմ»։

Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա

Արմեն Դուլյան ՖԲ Գրառում Շեր ԱՄՆ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին