f

Անկախ

Հայաստան անունն 1-ին անգամ հիշատակվել է Դարեհ Մեծի եռալեզու փաստաթղթում. Բաբելոներեն այն կոչվել է Ուրարտու. Փոխնախարար


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ելույթ է ունեցել  Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յոթերորդ նախարարական հանդիպման շրջանակներում:

Նա, մասնավորապես, իր ելույթում նշել է. «Մեծարգո պարոն Հոսեյն Ամիր Աբդոլլահիան,

Մեծարգո պարոն Էզզաթոլլահ Զարղամի,

Ձերդ Գերազանցություններ, հարգելի գործընկերներ,

Ինձ համար մեծ պատիվ է Թեհրանում մասնակցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յոթերորդ նախարարական հանդիպմանը: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը՝ ֆորումի գերազանց կազմակերպման, ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։

Ցանկանում եմ իմ ամենաանկեղծ շնորհավորանքները հղել Իրանի կառավարությանն ու ժողովրդին Շաբ-Է-Յալդայի տոնի կապակցությամբ։ Նախօրեին Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարության կողմից կազմակերպված մշակութային ծրագիրը մեզ հերթական հնարավորությունն ընձեռեց ծանոթանալու Իրանի հարուստ մշակութային ժառանգությանը:

Հայաստանն ու Իրանը կիսում են խոր արմատներ ունեցող ավանդույթներ և մշակութային կապեր: Դրա լավագույն օրինակներից է Ջրի տոնը, որը պարսկերենում հայտնի է Տիրգան, իսկ հայերենում՝ Վարդավառ անունով: Հնագույն ժամանակներից ի վեր նման ավանդույթները ծառայում են երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդմանը։

Գտնվելով Բեհիսթունյան արձանագրության հայրենիքում՝ մենք վերհիշում ենք, թե ինչ մեծ դերակատարում է ունեցել Իրանը տարածաշրջանի հնագույն ժողովուրդների պատմությունում։ Ավելի քան երկուսուկես հազարամյակ առաջ Դարեհ Մեծի հրամանով փորագրված այս եռալեզու՝ հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն արձանագրությունն Իրանի ժողովրդի հնագույն պատմության և մշակույթի կենդանի վկայությունն է: Այն նաև լեզվական և պատմական կամուրջ է, որը թույլ է տալիս ծանոթանալ տարածաշրջանի բազմազան մշակութային խճանկարին:

Հատկանշական է, որ Հայաստան անվանումն առաջին անգամ հիշատակվել է հենց այս պատմական փաստաթղթում. ընդ որում,  բաբելոներեն հատվածում մեր երկիրը հիշատակվել է որպես Ուրարտու՝ դրանով իսկ ընդգծելով Ուրարտու/Հայաստանի անխզելի գիծն ու ավանդույթը։ Գտնվելով այս հնագույն երկրում՝ եկեք մտորենք այս արձանագրության մնայուն ազդեցության մասին, որը մեծարում է համատեղ ժառանգությունը և կապում մեզ մոտ ու հեռավոր ժողովուրդների հետ։

Մենք բարձր ենք գնահատում Իրանի անսասան հանձնառությունը տարբեր ժողովուրդների մշակութային ժառանգության, այդ թվում՝ հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանը: Այս հանձնառությունը հատկապես ակնհայտ է Իրանում այնպիսի մշակութային վայրերի պահպանման գործում, ինչպիսին է Սուրբ Թադեոս Առաքյալի վանքը, որը 4-7-րդ դարերում կառուցված հայկական եկեղեցի է և կապված է Թադեոս առաքյալի անվան հետ: Սուրբ Թադեոս, Սուրբ Ստեփանոս և Ձորձորի մատուռ հայկական վանական համալիրի ընդգրկումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես նաև «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացություն» հայտի գրանցումը ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ զուգորդված ուխտագնացության ավանդույթների պահպանմանն ուղղված կառավարության աջակցությամբ, արտացոլում է Իրանի կարևոր դերակատարումը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում։

Որպես քրիստոնեական ավանդույթ ունեցող և Իրանի հետ սահմանակից երկիր՝ Հայաստանը հպարտությամբ է շեշտում հայ-իրանական ավանդական և շարունակաբար զարգացող բարեկամական հարաբերությունները՝ որպես փոխադարձ հարգանքի և միջմշակութային երկխոսության օրինակ՝ խարսխված հազարամյա ժառանգության պաշտպանության վրա:

Պարոն նախագահ,

Հայաստանը բարձր է գնահատում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը՝ որպես մշակութային երկխոսության և համագործակցության առանցքային հարթակ, որը կարող է դիմակայել գլոբալացվող աշխարհում ծառացած մարտահրավերներին: Մենք հանձնառու ենք աջակցելու և նպաստելու հավաքական ջանքերին, որոնք ուղղված են միջմշակութային երկխոսության, փոխըմբռնման և հանդուրժողականության ամրապնդմանը: Այս հարթակը նաև կարևոր հնարավորություն է ընձեռում վերանայելու պատմամշակութային ժառանգության խթանման ուղղությամբ մեր համագործակցության առաջընթացը, ինչպես նաև վեր հանելու այդ հարցում առկա բացթողումները:

Եզրափակելով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի գործընկեր երկրների հետ համագործակցությանը՝ համատեղ խրախուսելու և պաշտպանելու մեր համընդհանուր ժառանգությունը, որն անփոխարինելի արժեք է ողջ մարդկության համար՝ որպես պատմության, ինքնության և մշակութային հիշողության եզակի արտահայտում։

Շնորհակալ եմ ուշադրության համար»։

Վահե Գևորգյան ՀՀ ԱԳՆ Հնագույն քաղաքակրթությունների ֆորում Իրան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին