Պաշտոնական Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել էր, որ պաշտոնական Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկների փաթեթը Երևանից ստացել է այս տարվա նոյեմբերի վերջին ու արձագանքել են։ Նա նաև հայտնել էր, որ խաղաղության պայմանագիրը բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում չի առաջարկելու։