f

Անկախ

«Հայաքվեի» 2-րդ փուլի հետ կապված կա մի առանցքային խոչընդոտ. Նախ պետք է վիճարկենք «Հանրաքվեի» մասին օրենքը. Չալաբյան


«Հայաքվեի» երկրորդ փուլի հետ կապված գոյություն ունի մի առանցքային խոչընդոտ՝  «Հանրաքվեի» մասին օրենքի առերևույթ  հակասահմանադրական բնույթը: Այս մասին, այսօր՝դեկտեմբերի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա նշեց, որ ՀՀ Սահմանադրության 204-րդ հոդվածն է կարգավորում քաղաքացիական  նախաձեռնությամբ  հանրաքվե հրավիրելու հնարավորությունը. «Այն նախատեսում է, որ եթե կոնկրետ խնդրի շուրջ 300 հազար քաղաքացիների հավաքում են ստորագրություններ, նրանք իրավունք ունեն դիմել ԿԸՀ  հանրաքվե հրավիրելու պահանջով։ Այդ դեպքում, ԿԸՀ-ն   վավերացնելով այդ ստորագրությունների  ճշմարտացիությունը, օրենքի ուժով պետք է հրավիրի հանրաքվե։

«Հանրավքեի» մասին օրենքը,  որն ուժի մեջ է մտել 2018-ի մարտի 23-ին, մեր տեսանկյունից բազմաթիվ ապօրինի և հակասահմանադրական խոչընդոտներ է  ստեղծել այդ իրավունքի իրացման համար: Նա պարտադրում է, որ ստորագրահավաքը տեղի ունենա  ՏԻՄ տարածքում, աշխատանքային օրերին, աշխատանքային ժամերին, ՏԻՄ աշխատակցի անմիջական մասնակցությամբ։

Մենք առաջին փուլով անցել ենք ու տեսել, որ այդ բոլոր սահմանափակումները տասը անգամ սահմանափակում են մեր հնարավորությունը  գործընթացի մեջ քաղաքացիներին ներգրավելու  համար։

Եկել ենք այն եզրակացության, որ սկզբում պետք է վիճարկենք այս օրենքի սահմանադրականությունը։ Պատրաստվում ենք, որ կամ մեր փաստարկների հիման վրա օրենքը փոխվի Ազգային ժողովում,  կամ եթե դա տեղի չունենա, դրա հավականությունը մեծ է, քանի որ այս ԱԺ-ն որևէ խելամիտ  փաստարկի ունկնդիր չի լինում,  դիմելու ենք Սահմանադրական դատարան, որ փոխենք օրենքը։ Այսինքն, երկրորդ փուլի  գնալուց առաջ միջանկյալ խնդիր է առաջանում, որպեսզի կարողանանք երկրորդ փուլի հաջողության շանսերը բարձրացնել»,- ասաց Ավետիք Չալաբյանը։

Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն: Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:

«Հայաքվե» նախաձեռնությանը հաջողվել էր հավաքել 50 հազարից ավելի ստորագրություն, սակայն դեկտեմբերի 4-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել այդ օրենքի նախագծին, իսկ դեկտեմբերի 5-ին ԱԺ ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկել օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն։

Հայաստան Ավետիք Չալաբյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին