Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսով քննարկել է Հարավային Կովկասին հարցեր։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները` վկայակոչելով ադրբեջանական ԱԳՆ–ին։
«Դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Խոսակցության ընթացքում նախարարները քննարկել են այն հարցերը, որոնք երկկողմ հարաբերությունների օրակարգում են։ Քննարկել են նաև տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ դրանից առաջ էլ ՌԴ ԱԳ ղեկավարը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանի և Իրանի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։