f

Անկախ

Առցանց վտանգների գնահատումը Հայաստանում. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Ներքին գործերի նախարարության համատեղ հայտարարությունը


Disrupting Harm»-ը (վերջ տալ վնասին) լայնածավալ և բազմակողմանի հետազոտական ծրագիր է, որը երեխաների նկատմամբ առցանց սեռական ոտնձգության և բռնության մասին յուրահատուկ պատկերացում է տալիս՝ պետություններին տրամադրելով համապատասխան ճանապարհային քարտեզներ՝ ամրապնդելու վտանգների կանխարգելման և արձագանքման համակարգերը: Ծրագիրը, որը ֆինանսավորվում է «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերության «Անվտանգ համացանց» նախագծի կողմից, մի հարկի տակ է հավաքել միջազգային կազմակերպություններին` ԷՍՊԱԹ Ինթերնեշնլին, ԻՆՏԵՐՊՈԼ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ինոչենտի հետազոտությունների կենտրոնին: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը սերտորեն համագործակցում է ՀՀ ներքին գործերի նախարարության, ոստիկանության և այլ համապատասխան պետական գերատեսչությունների հետ։

Առցանց լինելը հաճախ դրական փորձառություն է երեխաների համար՝ տալով սովորելու և շփվելու հնարավորություններ։ Բայց մեծ է նաև բացասական փորձառության, այդ թվում՝ երեխաների՝ սեռական ոտնձգության և բռնության ենթարկվելու վտանգը։

«Disrupting Harm»-ը բազմոլորտային մոտեցմամբ է իրականացվում՝ օգտագործելով միջազգային գործընկերների և տեղական համագործակիցների փորձը՝ վտանգների դաշտի մասին ավելի խոր պատկերացում կազմելու համար: Մեթոդաբանությունը ներառում է գրասենյակային հետազոտություն՝ առկա օրենքների և քաղաքականությունների վերաբերյալ, ազգային ներկայացուցչական հարցումներ երեխաների և խնամակալների հետ, տվյալներ իրավապահ մարմիններից, հարցազրույցներ արդարադատության ոլորտի մասնագետների հետ և հարցումներ առաջնային օղակի ծառայություններ մատուցողների հետ:

«Այն, ինչ տեղի է ունենում առցանց, արտացոլում է այն իրողությունները, որոնց բախվում են երեխաներն ամեն օր՝ տանը, դպրոցում և իրենց համայնքներում: Այս նախաձեռնության միջոցով մենք վկայություններ ենք հավաքում երեխայի թվային իրավունքների, հնարավորությունների և ռիսկերի մասին՝ ավելի լավ հասկանալու, թե թվային տեխնոլոգիաների օգտագործումը ինչպես է ազդում նրանց կյանքի վրա թե՛ դրական, թե՛ բացասական առումներով»,-նշում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը:

«Երեխայի նկատմամբ կատարված ցանկացած բռնարարք կարող է հոգեբանական և այլ ծանր հետևանքներ ունենալ նրա կյանքում, ուստի այդ հիմնախնդիրն առաջնահերթ ուշադրության կենտրոնում է, և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներում պետք է մեկտեղել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ջանքերը: Անչափահասների նկատմամբ ցանկացած ոտնձգություն Ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է, և նման դեպքերը կանխելու, բացահայտելու ուղղությամբ հետևողական աշխատանք է կատարվում: Միաժամանակ, ՆԳ նախարարությունը պատրաստակամ է և սերտորեն համագործակցում է հիմնախնդրով զբաղվող կազմակերպությունների հետ: Սերտորեն համագործակցում ենք նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ և վերահաստատում ենք շարունակելու մեր համագործակցությունը՝ դրական արդյունքների հասնելու համար»,-նշում է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

Հայաստանում տվյալների հավաքումը կսկսվի 2024 թվականին, և ակնկալվում է, որ առաջին արդյունքները հասանելի կլինեն 2025 թվականին՝ առաջարկելով համապատասխան ճանապարհային քարտեզներ բոլոր մասնակից երկրների համար՝ ամրապնդելու վտանգների կանխարգելման և արձագանքման համակարգերը: Լուծումները հիմնավորելով վերջին տվյալներով և ապացույցներով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպատակադրված է աշխատել գործընկերների հետ՝ լիովին ուսումնասիրելու բոլոր ռիսկերը և միջոցներ ձեռնարկելու դրանք նվազագույնի հասցնելու համար՝ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս երեխաների համար ավելի անվտանգ առցանց միջավայր ստեղծելու նպատակով:

ՅՈՒՆԻՍԵՖ ՆԳՆ Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին