f

Անկախ

«Ոչ մի կոմպրոմիսի չենք գնացել». Ձկնարդյունաբերողները դադարեցրեցին ակցիան, խոստացել են հանդիպում


Ձկնարդյունաբերողները դադարեցրեցին ակցիան։ Նրանք վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության բաժնի պետ Համլետ Նազարյանի հետ հանդիպումից հետո պայմանավորվել էին, որ առաձին հանդիպում կունենան վարչապետի, փոխվարչապետի կամ աշխատակազմի ղեկավարի հետ։

«Ասացին՝ ձեզ տեղյակ կպահենք հանդիպման ժամի, օրվա մասին, այսօր հնարավոր չէ հանդիպում կազմակերպել, օր ու ժամ կասեն, էտ ժամանակ կգանք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա նշեց, որ նախկին քննարկումներն իրենց չեն գոհացրել, քանի որ դրանք ոչ թե քննարկում են եղել, այլ իրազեկում։ «Ոչ մի կոմպրոմիսային տարբերակի չենք գնում»,-ասաց ձկնաբույծներից մեկը։

«Մենք ասում ենք՝ այդ 900 ապօրինի հորերը փակեք, որ մեր փակելուց տարան լցվի, ասում են չէ՝ դուք փակեք, մենք էլ ընթացքում կփակենք, այսինքն՝ մեր փակելուց ոչ մի օգուտ չի լինելու»,-ասաց ձկնաբույծներից մեկը։

Ըստ նրա, եթե իրենք հրաժարվեն փակ համակարգի անցնելուց՝  3 մլն դրամ տուգանք կնշանակեն. «Եթե համաձայնության չգանք՝ մեր ամեն ինչը 40 տոկոսով պակասելու է՝ թե՛ արտադրանք, թե՛ աշխատող,  թե՛ հարկեր, թե՛ վարկերի սպասարկում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է ձկնաբույծները բողոքի ակցիաներ են անցկացնում հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի դեմ։

Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է, որ հաջորդ տարվանից ձկնաբուծարարները կաշխատեն փակ ցիկլով։ Իսկ սա նշանակում է, որ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։

Ըստ ձկնարտադրողների՝ այս օրենքի կիրառման դեպքում, իրենց չեն կարողանալու աշխատել և կանգնալու են փակման շեմին։

Ձկնարդյունաբերողներ Բողոքի ակցիա ՀՀ Կառավարություն Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին