f

Անկախ

Մայրաքաղաքում ամանորյա նշված միջոցառումների համար ծախսվել է 419.5 մլն դրամ․ Կոստանյան


Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․

«Ելնելով հանրային հետաքրքրությունից՝ ուզում եմ ներկայացնել մայրաքաղաքում ամանորյա միջոցառումների հետ կապված առանձին բաղադրիչների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:

1. 2750 ԱՄՅԱԿԻ ԱՅԳՈՒՄ ԵՎ ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Համայնքն երկարաժամկետ օգտագործման համար ձեռք է բերել թվով 40 բարձր որակի տնակ-տաղավար, բացի այդ որոշակի քանակով վերականգնել ենք նախորդ տարվանից մնացած տնակ-տաղավարները, որոնք անվճար հիմունքներով տրամադրվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Այգու շատրվանների վրա տեղադրվել են ամանորյա դեկորացիաներով լուսավորված երկու փակ ծածկով և մեկ բացօթյա հարթակներ, որոնք նախատեսված են տոնավաճառից գնված սնունդն ու ըմպելիքները վայելելու և հաճելի ժամանցի համար։ Այս ամենը նույնպես ձեռք է բերվել նաև հաջորդ տարիներին օգտագործելու համար: Վերականգնվել են նախորդ տարվանից մնացած թեմատիկ մի շարք դեկորացիաներ, ինչպես նաև այգու սկզբնամասում տեղադրվել է ամանորյա տոնավաճառի մուտքն ազդարարող դեկորատիվ կամար: Ամանորյա տրամադրությունը ընդգծելու համար, այգու ծառերը զարդարվել են ամանորյա լույսերով։ Տոնավաճառի տարածքում քաղաքացիների համար անվճար հիմունքներով գործում են երկու տեսակի մանկական կարուսելներ: Նշված տարածքներում սանմաքարումը, անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումը իրակացնելու է նաև կապալառու կազմակերպության կողմից: Հարկ է նշել նաև, որ մեր քաղաքացիներին առավել բարձր որակի ծառայություններ մատուցելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանվել են որոշակի պահանջներ, որոնց տնտեսվարողները պետք է հետևեն։ Ուստի տնտեսվարողների ներգրավումը, վերոնշյալ կանոններին նրանց ծանոթացնելը, դրանց պահպանմանը հետևելը և ամանորյա տոնավաճառի հետ կապված այս կազմակերպչական հարցերի ապահովման պարտականությունը նույնպես պատվիրակվել է կապալառու կազմակերպությանը։ Նշված աշխատանքների համար սակայան առանձին վճարում համայնքային բյուջեից չի կատարվել, այն տրամաբանությամբ, որ կապալառու կազմակերպությունը կստանա տնակ տաղավարների վարձակալության վճարը, որի համարա սահմանվել է վերին շեմ։
Վերը թվարկվածների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 226,5 մլն. դրամ:

2. ԼՈՒՅՍԵՐԻ ՎԱՌՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 19-ին հանդիսավորությամբ վառվեցին Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Ինչպես գիտեք այս տարի նշվում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120 ամյակը, այդ համատեքստում Հանրապետության հրապարակն ամբողջությամբ լցված էր խաչատրյանական շնչով ու դասական երաժշտության երանգներով։
Լույսերի վառումը տեղի է ունեցել Խաչատրյանի “Դիմակահանդես” ստեղծագործության հնչյունների ներքո, հնչել են մաեստրոյի ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:

Ընդհանուր միջոցառման համատեքստում հանդիսությանը մասնակցել են «Բարեկամություն» անսամբլի սաները, ինչպես նաև «Swag Art School»-ի երեխաները: Բեմում կենդանի կատարումներով հանդես են եկել նաև Արամ MP3 և Սրբուկը: Տոնածառի լույսերի վառումը ուղեկցվել է շքեղ հրավառությամբ:
Վերը թվարկվածների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 89 մլն. դրամ:

3․ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՇԱՏՐՎԱՆԻ ԶԱՐԴԱՐՈՒՄ
Հանրապետության հրապարակի շատրվանների նախագծման կոնցեպտի հիմքում կրկին ընկած է դասականն ու խաչատրյանականը։ Այստեղ տարբեր էլեմենտներով փորձել ենք հուշել այդ մասին և ստանալ մի ընդհանուր պատկեր, որտեղ ներգրավված են բյուրեղապակյա հսկա լուսամփոփներ, որոնց հավաքման համար օգտագործվել է ընդհանուր 440.000 բյուրեղիկ, ռոյալներ և նրանցից ճյուղավորվող նոտաներ՝  խաչատրյանական տարբեր ստեղծագործություններից հատվածներով։ Ձեռք բերված դեկորացիաները օգտագործվելու են նաև հաջորդ տարիներին։
Վերը թվարկվածների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 79 մլն. դրամ:

4. 2750 ԱՄՅԱԿԻ ԱՅԳՈՒՄ 7 ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Համերգային ծրագրերը, որպես ամանորյա տոնավաճառի անբաժանելի մաս արդեն ավանդույթ են դարձել։ Այս տարի նույնպես, Երևանի 2750 ամյակի այգում ելույթ կունենան Սրբուկը, Jazz for the Kids-ը, Kami Friends Project-ը, Լավ Էլի բենդը և այլոք։
Վերը թվարկված միջոցառումների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 25 մլն դրամ։

Այսպիսով՝ մայրաքաղաքում ամանորյա նշված միջոցառումների համար ծախսվել է 419.5 մլն դրամ, որից հարկերը՝ 58. 770 000 դրամ»։

Երևանի քաղաքապետարան ամանոր տոնածառ ծախսեր Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին