f

Անկախ

Արգենտինայի նոր նախագահը տնտեսության արտակարգ դրություն է հայտարարել


Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյն արտակարգ դրություն է հայտարարել տնտեսության, առողջապահության և սոցիալական ոլորտներում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Արգենտինայի կառավարական տեղեկագրում հրապարակված հրամանագրին։

«Մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը արտակարգ դրություն հայտարարել տնտեսական, ֆինանսական, հարկաբյուջետային, վարչական, կենսաթոշակային, սակագնային և սոցիալական, ինչպես նաև առողջապահության ոլորտներում»,- ասվում է փաստաթղթում։

Արտակարգ դրության հայտարարումը Միլեյին անհրաժեշտ է տնտեսության ազատականացմանն ու ապակարգավորմանն ուղղված բարեփոխումների փաթեթի ընդունումն արդարացնելու համար` առանց դրանք առանձին-առանձին Կոնգրեսում անցկացնելու։ Հրամանագրում ավելի քան 360 հոդված կա, որոնց զգալի մասը չեղյալ է հայտարարում գործող օրենքները կամ փոփոխություններ է կատարում դրանցում:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այդ պահից էլ կառավարությունը պետք է այն ներկայացնի Կոնգրեսի հաստատմանը։ Հրամանագիրը կարող է չեղարկվել միայն այն դեպքում, եթե խորհրդարանի երկու պալատներն էլ այն անվավեր ճանաչեն:

Երեկ երեկոյան Միլեյն ուղերձով դիմել է ազգին` հայտարարելով արտակարգ հրամանագիր ստորագրելու մասին: Պետության ղեկավարը թվարկել է 30 հիմնական բարեփոխումներ, որոնք ներառում են գների կարգավորումից հրաժարվելը, միջազգային առևտրի դյուրացման համար մաքսային կանոնների բարեփոխումը, պետական ընկերությունների մասնավորեցման նախապատրաստումը և արտահանման սահմանափակումների սահմանման արգելքը:

Աշխարհում Արգենտինա Խավիեր Միլեյ

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին