Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ այսօր Հայաստանում տեղումներ չեն սպասվում։
Դեկտեմբերի 22-ին առանձին շրջաններում, 23-ին, 24-ին, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Այսօր և վաղը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ, դեկտեմբերի 23-25-ը՝ 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-ի և 23-ի գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 3-5 աստիճան տաքություն, գիշերը` -1-ից +1։