f

Անկախ

Որպեսզի ՍԱՏՄ-ն ընթացք տա բողոք-ահազանգին, անհրաժեշտ է ունենալ հստակ տվյալներ. ե՞րբ է գնվել ապրանքը, ի՞նչ խախտում է եղել


Որպեսզի ՀՀ սննդամթերքի անվտանության տեսչական մարմինը կարողանա ընթացք տալ բողոք-ահազանգին, անհրաժեշտ է ունենալ հստակ տվյալներ: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ի հաղորդագրությունից:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Այս մասին կրկին բարձրաձայնելու առիթը ԶԼՄ հրապարակումն է:

Այսպես՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որպես ահազանգ է գրանցել oragir.am կայքի նյութն այն մասին, որ իրացման ցանցում վաճառվում է, այսպես կոչված, «ապագայի» սննդամթերք: Մասնավորապես՝ դեկտեմբերի 18-ին խանութում նկատել են դեկտեմբերի 19-ով թվագրված «Մարիաննա» ընկերության կաթ:

Նյութը հրապարակվել էր Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատիրոջ՝ քաղաքացի Մարտին Ամիրխանյանի, գրառման հիման վրա:

Տեսչական մարմինը կապ է հաստատել քաղաքացու հետ, որը կտրականապես հրաժարվել է հայտնել, թե 18.12.2023թ. որտե՞ղ է տեսել 19.12.2023 մակնշմամբ կաթը: Դա հնարավորություն չի տվել ձեռնարկել վերահսկողական գործողություններ, քանի որդրանք սկսելու համար բացակայել են անհրաժեշտ հիմքերը, հնարավոր չի եղել ապահովել հետագծելիությունը:

Այնուամենայնիվ կապ է հաստատվել «Մարիաննա» ընկերության հետ և ներկայացնել է խնդիրը: Ընկերության կողմից ուղարկված 19.12.2023թ. արտադրության լուսանկարի ուսումնասիրությամբ պարզվել է, որ թյուրիմացության առիթ է տվել տուփի անհարթ մակերես, ինչի պատճառով սպառողը 8-ը նմանեցրել է 9-ի։

Լրատվամիջոցը՝ oragir.am-ը, հրապարակել է նաև ՍԱՏՄ պարզաբանումը

Դեպքը առիթ է ևս մեկ անգամ հիշեցնել-հորդորելու. եթե սննդամթերքի անվտանգության հետ կապված խախտում եք նկատում, զանգահարեք Տեսչական մարմնի 118 անվճար հեռախոսահամարով: Իսկ եթե նախընտրում եք խնդիրը հրապարակել սոցիալական ցանցում, նշեք Տեսչական մարմնին՝ խնդրին հնարավորինս արագ արձագանքելու համար:

Հիշեցնում ենք, որ բողոքին ընթացք տալու համար Տեսչական մարմինը պետք է ունենա հետևյալ հստակ տվյալները. ահազանգողի անուն-ազգանունը, հեռախոսահամարը, իրացման ցանցի (արտադրության, հանրային սննդի կետի) հասցեն, ե՞րբ է գնվել ապրանքը, ի՞նչ խախտում է արձանագրվել, նկար՝ խախտումը փաստող, կտրոն, եթե պահել եք (եթե չեք պահել, ցանկալի է նոր կտրոն նույն կամ ցանկացած այլ ապրանքի համար նույն խանութից՝ ՀՎՀՀ-ն ճշտելու նպատակով): Կարող եք նաև ներկայացնել գրավոր-ստորագրված դիմում-բողոք (կցելով անձնագիրը) ՍԱՏՄ պաշտոնական մեյլերին՝ [email protected] կամ [email protected], կամ այցելել Կոմիտաս 49/2:

Հայաստան ՍԱՏՄ

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին