f

Անկախ

ՌԴ-ում Bosch-ի գործարանները վաճառվելու են թուրքական ներդրումային հիմնադրամին


Գերմանական Bosch-ը ՌԴ-ում կենցաղային տեխնիկայի արտադրության իր գործարանների վաճառքի շուրջ բանակցություններ է վարում Թուրքիայի ներդրումային հիմնադրամի հետ։ Այս մասին հայտնում է Կոմերսանտը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։ Նշվում է, որ Bosch-ն ազատել է կենցաղային տեխնիկայի վաճառքի մնացած մենեջերներին և բանակցություններ է վարում բիզնեսը թուրքական Can Holding ներդրումային հիմնադրամին վաճառելու վերաբերյալ:

Չինական Hisense-ը դուրս է եկել բանակցություններից, քանի որ թուրքական ընկերությունն ավելի շատ գումար է առաջարկել։ Նոր սեփականատերը Ռուսաստանում Bosch-ի ձեռնարկություններում սկսելու է ոչ միայն սարքավորումների արտադրություն իր սեփական ապրանքանիշերով, այլև պայմանագրային արտադրություն երրորդ կողմի ապրանքանիշերի համար:

Ըստ աղբյուրների՝ վերջնական գնորդն ընտրվել է չինացի խաղացողների նկատմամբ եվրոպացի արտադրողների զգուշավոր վերաբերմունքի և թուրքականների հետ տեխնոլոգիական մերձավորության պատճառով։ Bosch ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Ստրելնայում իր գործարանների վաճառքի վերջնական փուլում է, լրատվամիջոցին ասել է Jacky’s կենցաղային տեխնիկա արտադրող ընկերության հիմնադիր Հուսեյն Իմանովը։ Բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրն էլ պարզաբանել է, որ Can Holding-ը նախատեսում է սառնարանների, լվացքի մեքենաների և ներկառուցված սարքերի արտադրություն սկսել Ռուսաստանի Դաշնությունում՝ իր բրենդներով (Awox, Seikon, Telefox, Energia և այլն):

Ըստ Կոմերսանտի զրուցակցի՝ գործարքի պայմանները հետգնում չեն ենթադրում։ Կենցաղային տեխնիկայի շուկայում Կոմերսանտի աղբյուրներից մեկն էլ ասել է, որ Bosch-ը «պատրաստ էր բաժանվել գործարանից 20 միլիոն դոլարով, բայց հիմնադրամը նույնիսկ ավելին է առաջարկել»։ «Թե Can Holding-ն ինչպես է նախատեսում օգտագործել Bosch գործարանները, անհասկանալի է՝ հաշվի առնելով, որ այնտեղ սարքավորումները մաշված են և նախատեսված չեն այլ վաճառողի սարքավորումների համար»,- ասել է զրուցակիցը՝ նշելով, որ գործարքը կարող է լինել «գույքի ֆիկտիվ վաճառք»։
 

Աշխարհում Ռուսաստան թուրքական կապիտալ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին