f

Անկախ

Գագիկ Ոսկանյանի՝ գերեվարման վերաբերյալ քրեական վարույթով Ոսկանյանը տուժող չի ճանաչվել


Ադրբեջանում դատապարտված պահեստազորային, վարժական հավաքների մասնակից Գագիկ Ոսկանյանյանի՝ ադրբեջանական ԶՈՒ-երի վերահսկողության ներքո հայտնվելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ոսկանյանը տուժող չի ճանաչվել, քրեական հետապնդում՝ ևս դեռևս հարուցված չէ։  Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ՔԿ-ից։

Իսկ թե արդյո՞ք Ոսկանյանն արդեն հարցաքննվել է, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ իրականացվել են, թե ոչ՝ ՔԿ-ից զերծ մնացին մանրամասնելուց՝ նշելով, որ այս պահին հրապարակման ենթակա չէ։

Հիշեցնենք, որ վարժական հավաքներին մեկնած զինծառայող, շարքային Գագիկ Ոսկանյանի գերեվարման մասին հայտնի է դարձել օգոստոսի 16-ին։ Վարկածները տարբեր էին, այդ թվում՝ մարտական դիրքն ինքնակամ լքելու վարկածը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած լուսանկարների համաձայն՝ պահեստազորայինը եղել է իր զրահաբաճկոնով ու իրեն ամրակցված ինքնաձիգով։

Ոսկանյանի՝ գերության մեջ հայտնվելու դեպքով վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔԿ-ում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: ՔԿ-ի հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նույն օրը, ավելի ուշ, ժամը 11․25-ի սահմաններում, տեսադիտակման կետից դիտարկվել է, որ Գ․ Ոսկանյանին հակառակորդի մարտական դիրքին հարող, Ադրբեջանի ԶՈՒ կողմից վերահսկվող տարածքից ադրբեջանական զինծառայողները գերեվարել են:

«Քրեական վարույթով իրականացվում է նախաքննություն՝ ինչպես նշված անձի կողմից մարտական դիրքն առերևույթ թողնելու, այնպես էլ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ նրա հայտնվելու և գերեվարվելու իրական հանգամանքները պարզելու նպատակով։ Այդ կապակցությամբ նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներին»,- հայտնել էր ՀՀ ՔԿ-ն:

Ոսկանյանն ադրբեջանական գերության մեջ դատապարտվել էր 18 տարի ժամկետով ազատազրկման, իսկ դեկտեմբերի 13-ին, հայրենադարձվել գերության մեջ գտնվող ևս 31 հայի հետ միասին։

Գագիկ Ոսկանյան հայ գերիներ տուժածներ Քննչական կոմիտե Ադրբեջան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին