f

Անկախ

Իրավապահները կորցրել են Գագիկ Բեգլարյանի և Մհեր Սեդրակյանի անունը շոշափող շորթման գործը


Այն հարուցվել էր դեռևս 2017թ․՝ Ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, որը վերաբերում էր 2012-2016թթ. ընթացքում նույն ընկերության նախկին գործադիր տնօրենի կողմից լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու և ընկերության ներքին իրավական ակտերի ու ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ կազմակերպությունների վարկեր տրամադրելու վերաբերյալ:

Գործով մեղադրանք էր առաջադրվել ընկերության նախկին տնօրենին՝ Իրինային, բայց հետագայում այն հետաքրքիր զարգացում է ստացել։ Մեղադրյալը սկսել է ցուցմունքներ տալ ՀՀ տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ՝ վերջինիս մեղադրելով իր բաժնեմասը շորթելու մեջ։ Մասնավորապես, ըստ տիկնոջ, 2014 թվականի ընթացքում Բեգլարյանի հանձնակատար ոմն Ավդալյանի սպառնալիքների ներքո հայտնել է նախ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, ապա նաեւ տվյալ ընկերությունում իր ունեցած 28,5 տոկոս բաժնեմասը նվիրել Գարիկ Մուշեղյանին։

Ցուցմունք է տրվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունիի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի դեմ, որն, ըստ Իրինայի, 2016 թվականին պահանջել է Ասրաթյանին վերադարձնել ընկերությունում ներդրված նրա գումարները, ապա նաեւ նրա պահանջով իրեն անվստահություն են հայտնել ու ազատել տնօրենի պաշտոնից։

Տվյալ գործի վերաբերյալ 2018 թվականի օգոստոսին տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. «... Ցուցմունքներում որպես վարկային կազմակերպության նախկին գործադիր տնօրենից նրա բաժնեմասը շորթելուն, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ապօրինի հավաքելուն առնչություն ունեցած անձի մատնանշվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ. Բեգլարյանի անունը։ Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մ.Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ դեպքերի վերաբերյալ»։ Հետեւապես որոշում է կայացվել քրգործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին։

Այս գործի մասին հետագայում իրավապահները լռեցին ու «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, որը ձեւավորվել է Հատուկ քննչական ծառայության հենքի վրա ու կոչված է քննելու կոռուպցիոն գործերը՝պարզելու աղմկահարույց այդ գործի ճակատագիրը։ Ի վերջո նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրեցին, թե ներողություն խնդրեցին նրանց անունն անհարկի քրեական գործով շրջանառելու համար։ Մասնավորապես՝ դեկտեմբերի 4-ին ուղարկված հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե ինչ փուլում է գտնվում «Ֆ․ Ի․ Կ․ Օ ՈՒՎԿ» բաժնեմասի շորթման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, կան արդյոք որպես մեղադրյալ ներգրավված անձինք, թե ոչ, արդյո՞ք Գագիկ Բեգլարյանին և Մհեր Սեդրակյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կայացվել է, թե ոչ։
Օրեր շարունակ ՀԿԿ-ն հարցմանը չէր պատասխանում։ Մեր հետեւողական հարցապնդումների արդյունքում, ի վերջո, ստացանք կարճ գրություն՝ «Ֆ․ Ի․ Կ․ Օ» ՈւՎԿ-ի բաժնեմասի շորթման դեպքի առթիվ որևէ քրեական վարույթ ՀՀ հակակոռուցպիոն կոմիտեում չի իրականացվում»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀԿԿ-ից։ Որեւէ խոսք չկա, թե ինչ է եղել քրեական գործի հետ։

Նկատենք, որ քրգործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին որոշումը կայացվել է 28.09.2018 թ. ՀՀ ՔԿ ՀԿԳ ավագ քննիչի կողմից։ Հետեւապես այն ուղարկվել է ՀՔԾ, որի նախագահը Սասուն Խաչատրյանն էր,որն այսօր ղեկավարում է ՀԿԿ-ն։ Այստեղ կամ պետք է քննություն իրականացնեին ու ասեին բավարար ապացույցներ չկան ու նախկին պաշտոնյաների մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնեին ու մյուս մասը նորից հետ ուղարկեին ՔԿ, կամ մեղադրանք առաջադրեին եւ ուղարկեին դատարան, կամ էլ , նյութերին ծանոթանալիս նկատելով, որ ջուր է, դատախազության միջոցով սուս ու փուս ուղարկեին տվյալ գերատեսչություն՝ իրենց սարքած գործի տակից դուրս գալու։ Այսպես, թե այնպես գործի ճակատագրի մասին գրառում ՀԿԿ-ի մատյաններում պետք է, որ պահպանված լինի, սակայն պաշտոնական պատասխանից տպավորություն է, որ այն ուղղակի ցնդել է։

Ինչեւէ, «Փաստինֆո»-ն կդիմի նաև իրավապահ այլ մարմինների՝ պարզելու, թե, ի վերջո, որ գերատեսչության դարակներում է մնացել այն։

Գագիկ Բեգլարյան Մհեր Սեդրակյան քրեական գործեր Հայաստան խմբագրի ընտրանի

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին