f

Անկախ

«Փաստ». Դատարկ աղմուկի ու «վեճերի» մեջ... մանրացած


«Փաստ» օրաթերթը գրում է. «Շշմեցուցիչ է, բայց իրականություն. երևի մի երկու շաբաթ կլինի, որ «ֆեյսբուքահայությունը» ալեկոծվում է Ավետ Բարսեղյանի ու Սոֆի Դևոյանի որոշ արտահայտություններից կամ, եթե կուզեք, ձևակերպումներից: Աբսուրդ է, բայց փաստ: Մարդիկ վիճում են՝ խռպոտելու աստիճան, դատափետում «թեմա տվողին», ծավալվում, աղմկում: Դե, մնում էր նրանց ծանոթացնել մարկեսյան «գնդակահարության պատի» հետ (մեղմ ասած): Դառը իրականությունն այն է, որ հազարավոր մարդիկ պարզապես «հարմար թեմա» են գտել ինքնադրսևորվելու համար: Ի լրումն, «քննարկման», «ատելության դրսևորման» նոր ու, ամենից կարևորը, «անշառ» թիրախ էր հայտնվել, որին պետք է «գամել անարգանքի սյանը»:

Անշառ թիրախ, որովհետև, օրինակ՝ Ավետի հասցեին ինչ-ինչ արտահայտություններ անելու, «լայքելու» կամ «դիսլայքելու» համար ոչ ոք գործից չի ազատվելու, ոստիկանությունը ոչ մեկին չի հետապնդելու, ոչ մեկին քրեական պատասխանատվության չեն ենթարկելու: Դե, դա էլ հո Նիկոլ Փաշինյանը չէ... Բայց այդ «ալեկոծությունների» մյուս կողմն էլ կա: Կողքից նայողին կարող է թվալ, թե այս մարդիկ, այս հասարակությունը ուրիշ ոչ մի դարդուցավ չունի: Չէ, ամեն մարդ էլ, հանրային դաշտում ճանաչելի մարդիկ ներառյալ, կարող են թե՛ սխալվել, թե՛ անհաջող արտահայտություն անել: Ընդ որում, այդ «սխալվելն» ու «վիճելին» շատ հարաբերական ու սուբյեկտիվ են, մարդիկ իրենց կարծիքն են հայտնել: Բայց եթե նույնիսկ համարենք, որ սխալվել են: Ու՝ ի՞նչ:

Կներեք, Ավետ Բարսեղյանի կամ Սոֆի Դևոյանի արտահայտության հետանքով, ի՞նչ է, Արցախն ու Հայաստանը պատերազմական աղետի մե՞ջ են ընկել: Դրա՞ հետևանքով են ավելի քան 5000 երիտասարդներ զոհվել: Ի վերջո, այդ արտահայտությա՞ն հետևանքով է Հայաստանն աղետի տակ ընկել, թե՞ դրա հետևանքով է Արցախը շրջափակվել, ապա՝ հայաթափվել ու հանձնվել թշնամուն: Հա՞: Երբեմն տպավորություն է, որ այսպիսի աղմուկ բարձրացրածներից շատերը երևի թե Փաշինյանի բերած վերոնշյալ ողբերգություններից այդքան դժգոհություն, ալեկոծություն, այդքան հույզեր չեն արտահայտել:

Իսկ որ Ավետ Բարսեղյանը կամ Սոֆի Դևոյանը մի արտահայտություն են արել, այ, դա այնպիսի՜ մի բան է, որի կողքով ոչ մեկը չի կարող անտարբեր անցնել: Դա ի՞նչ է, ինքնադրսևորման միջո՞ց, իրականությունից փախչելու, ինքզինքը «անշառ թեմաներով» զբաղեցնելու մղո՞ւմ, թե՞ կայացած, հաջողակ մարդկանց ատելու հերթական դրսևորում: Սեփական հողը ոտքներիս տակից փախչում է, մենք նստած ինչե՜ր ենք քննարկում: Շշմեցուցիչ է, բայցև հատկապես այն կոնտեքստում, թե ինչին է հետևում ու հավատում մեր հասարակությունը նույն այդ սոցցանցերում, երևի նաև՝ օրինաչափ: Ցավոք»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հասարակություն Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին