Ազատ և անկախ դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր ճանաչեց, իր իսկ զոհ՝ Արմեն Գրիգորյանին։Զարմանալու պատճառ չիք։ Նախ, արդարացնել Արմեն Գրիգորյանին, նշանակում է մեղադրել վարչապետ կոչեցյալին և նրա գրպանային քննիչ-դատախազին։ Երկրորդ, արդարացնել Արմեն Գրիգորյանին, նշանակում է մեղավոր ճանաչել ինքն իրեն, քանի որ մերժել էր փոխել Արմեն Գրիգորյանի խափանման միջոց կալանքը։Իհարկե, կարևորն առաջինն է՝ ոչ մի դեպքում չհակադրվել և հլու-հնազանդ կատարել վարչապետ կոչեցյալի բոլոր հանձնարարությունները։Պաշտպանական կողմը մտադիր է դիմել վերաքննիչ դատարան։ Առանձնապես հույս չունենալով վերաքննիչ դատարանի վրա, ողջունում եմ պաշտպան Ռուբեն Մելիքյանի որոշումը։ Պետք է պատռել բոլոր դատավորների դիմակները։ Իսկ Արմեն Գրիգորյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների արդարացումները կլինեն միայն իշխանափոխությունից հետո, ինչպես ստալինյան զոհերի արդարացումները եղան միայն Ստալինի սատկելուց հետո։Հուսանք, որ նույն մնացականմարտիրոսյանները չեն արդարացնի ռեժիմի զոհերին։Քանի դեռ գարշապետիկն է իշխում Հայաստանում, բանտերը լիքն են լինելու քաղբանտարկյալներով և քաղբանտարկյալ զոհերի թիվն ավելանալու է։
Ի՞նչ են մտածում ընդդիմադիր կոմիտեները․․․