Գազայի հատվածում մարդասիրական դադարի հնարավորությունը, որը կուղեկցվի գերիների փոխանակմամբ, անխուսափելի չէ։
Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
«Մենք շարունակում ենք քրտնաջան աշխատել մեկ այլ գործարքի հասնելու ուղղությամբ, որը, իհարկե, կուղեկցվի հերթական հումանիտար դադարով և, հուսանք, հավելյալ մարդասիրական աջակցությամբ: Սակայն այս պահին չեմ կարող ասել, որ գտնվում ենք այն վիճակում, երբ հերթական համաձայնագրի ձեռքբերումն անխուսափելի է», - ասել է Քիրբին: