f

Անկախ

Ինչի՞ վրա է ծախսել գումարներն ահաբեկչության ֆինանսավորման մեջ մեղադրվող Ռուբեն Վարդանյանը. Forbes


«Ինչի՞ վրա է ծախսել գումարներն ահաբեկչության ֆինանսավորման մեջ մեղադրվող Ռուբեն Վարդանյանը» վերնագրով հոդվածում Forbes-ն անդրադարձել է  Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստանում իրականացված ծրագրերին: «Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին մեղադրում է ահաբեկչության ֆինասավորման, ապօրինի զինված խմբավորումների ստեղծման և սահմանն ապօրինի հատելու մեջ: Forbes-ը ներկայացնում է այն հիմնական ծրագրերը, որոնց ուղղությամբ գումարներ է  ծախսել Ռուբեն Վարդանյանը»,-գրում է պարբերականը՝ այդպիսով ցույց տալով, որ Վարդանյանի նախաձեռնությամբ իրականացված ծրագրերը ոչ մի հեռավոր կապ անգամ չունեն ահաբեկչության ֆինանսավորման  հետ:

Հրապարակման մեջ ներկայացվել են Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացված խոշոր կրթական, զբոսաշրջային և ենթակառուցվածքային, մարդասիրական, ինչպես նաև սոցիալական ծրագրերը, մասնավորապես, «Տաթևի վերածնունդ» -ը,  Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan) ծրագիրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:

Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի և նրա գործընկերների կողմից 2001-2023թթ. շուրջ 700 մլն դոլարի ներդում է իրականացվել  Հայաստանում, Արցախում և հայկական աշխարհում: Տնտեսական զարգացման ոլորտում իրականացված ներդրումներից բացի, մոտ 430 մլն դոլար ուղղվել է կրթական ծրագրերին (202 մլն դոլար), մարդասիրական նախաձեռնություններին (68 մլն դոլար), մշակույթի և պատմամշակութային ժառանգութան պահպանան ծրագրերին (20 մլն դոլար), զբոսաշրջային ծրագրերի միջոցով տարածքների զարգացման և ենթակառուցվածքային ծրագրերին (108 մլն դոլար), գիտության և տեխնոլոգիաների, առաջպահության և ագրոէկոլոգիական նախագծերին (13 մլն դոլար):

Հոդվածում ներկայացվում է նաև  խոշոր ծրագրերի ազդեցությունը:

Նշվում է, որ UWC Dilijan-ը, որը «Միացյալ համաշխարհային քոլեջներ -UWC» ցանցի անդամ է, արդեն 820 շրջանավարտ  է տվել: 160 հայ պատանիներ ու աղջիկներ դպրոցի՝  UWC  անդամակցության շնորհիվ  միջազգային կրթություն ստանալու հնարավորություն են ունեցել: Ուսանողների  74%-ը իրենց ուսման համար մասնակի կամ ամբողջական դրամաշնորհ են  ստացել: 2016 թվականին Դիլիջանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում:

 Անդրադառնալով «Տաթևի վերածնունդ»-ին, նշվում է, որ  նրա հիմնական նպատակը զբոսաշրջային ծրագրերի միջոցով տեղի բնակչության կյանքի որակի բարելավումն էր: Հիմա արդեն Հայաստան այցելող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ իր ծրագրում ընդգրկում է ճոպանուղին:

«Ավորորա» միաջազգային մարդասիրական նախաձեռնության շրջանակում աջակցություն է ցուցաբերվել 427 նախագծի (ավելի քան 3,2 մլն մարդ): Պարբերականը նշում է, որ  նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» դրամաշնորհներն աջակցում են կրթական, մարդասիրական նախագծերին, պահպանում հայկական ժառանգությունը՝ հարգելով Հայոց ցեղասպանությունը վերապրածներին փրկողների հիշատակը:

Պարբերականն անդրադարձել է  նաև դեռ 2008 թվականից Ռուբեն Վարդանյանի կողմից Արցախում իրականացված սոցիալական, բարեգործական, մշակութային ժառանգության պահպանման ծրագրերին՝ նշելով, որ ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 8 մլն դոլար:

Ռուբեն Վարդանյան հայ գերիներ Ադրբեջան մեղադրանք ահաբեկչություն Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին