f

Անկախ

«Ինչո՞ւ եք ձախողել». ԲՏԱ նախարարը ՔՊ-ականների քննադատության թիրախում է հայտնվել


Երբ սկսեցի ընթերցել հաշվեքննությունը, սկսեցի նշումներ կատարել, որ հետո դրանք հարցերի տեսքով ձեւակերպեմ, հետո հասկացա, որ դա հնարավոր չէ անել, որովհետեւ այդ 48 էջը նշում էր ինձ մոտ, և ժամեր կտեւի դրանք հարցերի ձեւով ձեւակերպելը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային եւ վարկային հարցերի, եւ տնտեսական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ թվային փոխակերպման (թվայնացման) գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ՝ դիմելով ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

«Հաշվեքննությունն ամբողջությամբ բացասական ձեւակերպումներով է համեմված՝ չի իրականացվել, չի կատարվել, ստանդարտներ չեն մշակվել, ժամկետներ չեն պահպանվել, միջոցառումներից 10-ից 10-ը չի կատարվել, մարդկային համապատասխան ռեսուրսներ չեն ներգրավվել:

Պարոն Խաչատրյան, ձեր ղեկավարած գերատեսչությունը պետք է առաջնորդություն ստանձներ թվայնացման ռազմավարության ի կատար ածման համար: Ասում եք՝ 10 մլրդ դրամ է ֆիքսված բյուջեում: Միայն գումարի առկայությունը բավարար չէ ծրագրեր իրականացնելու համար, պետք են հստակ ձեւակերպված ծրագրեր, պատասխանատուներ, ժամկետներ: Հիմա ձեւակերպեմ հարցս՝ ինչո՞ւ առաջնորդություն չի ստանձնվել, ինչու ժամկետները չեն պահպանվել, ինչու միջոցառումները չեն իրականացվել, ինչու ստանդարտներ չեն մշակվել եւ այլն»,-ասաց Զեյնալյանը:

Ի պատասխան Ռոբերտ Խաչատրյանն ասաց. «Ձեր հարցին պատասխանելու համար պետք է հատ-հատ միջոցառումներով անցնենք եւ հետո միասին ասենք՝ արդյոք կատարվա՞ծ է այդ միջոցառումը, թե ոչ: Ես նշեցի, որ միջոցառումներ կան, որ շարունակական եւ միգուցե երբեք էլ ավարտ չունենան, քանի դեռ մենք ասում ենք, որ թվայնացման գործընթացի մեջ ենք:

Այո, երբ ընդհանուր նայում ենք, թե քանի միջոցառում պետք է լիներ, որն է կատարվել, որը՝ ոչ, բացասական տպավորություն է ստեղծվում, բայց աշխատանք կա արված եւ արվում է»: Նա առաջարկեց մի առանձին քննարկում անել եւ հասկանալ, թե այդ ծրագրերը տեխնիկական մակարդակում ինչպես են իրականացվում:

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Ծովինար Վարդանյանը եւս քննադատեց ԲՏԱ նախարարին՝ նշելով. «Ես ուզում եմ հասկանալ, նախարարության եւ գործակալության միջեւ աշխատանքային ի՞նչ հարաբերություններ են, կա՞ արդյոք հստակ բաժանում, թե ով ինչի համար է պատասխանատու, որպեսզի հստակ լինի՝ ով որ մասով պետք է ֆինանսավորում ստանա: Չկա ոչ աշխատանքի բաժանման հստակ նկարագիր, ոչ ֆինանսների բաժանման հստակ նկարագիր:

Ինչ վերաբերում է օրենսդրական դաշտին, այստեղ մենք շատ ենք ուշանում: Նշվել է, որ մշակվել է կիբեռանվտանգության մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը: Էս թվային դարում մենք սարսափելի ուշանում ենք, որի պատճառով կարող ենք ձախողել եւ տնտեսությունը, եւ կառավարումը»:

ԲՏԱ նախարարը նշեց, որ արդեն Կիբեռանվտանգության մասով կա փաթեթ, որը օրերս կդրվի շրջանառության մեջ. «Գրեթե համաձայնեցված է եւ կարծում եմ՝ 2024-ին կապահովենք ընդունման գործընթացը. «Ինչ վերաբերում է նախարարության եւ գործակալության հարաբերություններին, նրանք շատ ակտիվ կապի մեջ են, գրեթե ամեն օր շփում կա, կապ կա: Ներքին աշխատանքների բաժանում իրենք ունեն»:

Ծովինար Վարդանյանն արձագանքեց. «Ճիշտ հասկացա՞, որ մենք նոր ենք որոշել՝ ով ինչովէ  զբաղվելու եւ ինչի համար է պատասխանատու լինելու»:

«Այս ձեւաչափերով աշխատանքների իրականացման համար ճշտումները նոր են մտցվում»:

ԲՏԱ նախարարություն ՔՊ ՀՀ ԱԺ Հայաստան Տեսանյութեր

Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Ավելին
Ավելին