Հայաստանում պետական մարմինների աշխատակիցները պատրաստ չեն կիբեռգրոհներին։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, կիբեռանվտանգության ապահովման հայեցակարգի իրականացման մասին զեկույցի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 18-ին ասել է Հայաստանի Հաշվեքննիչ պալատի ղեկավար Ատոմ Ջանջուղազյանը։
Նրա խոսքով՝ կիբեռանվտանգությունն ապահովող մասնագիտացված ինստիտուտների ստեղծման միջոցառումները, ըստ էության, այդպես էլ չեն իրականացվել։ «Մասնավորապես, չի ստեղծվել Կիբեռանվտանգության ազգային կենտրոնը։ Այդ կենտրոնի ստեղծման վերջնաժամկետը 2022թ. դեկտեմբերն էր»,- ասել է Ջանջուղազյանը։
Պաշտոնյան նշել է, որ այդպես էլ չեն ձեւավորվել եւ չեն հաստատվել կիբեռանվտանգության չափորոշիչները։ Վերջնաժամկետը սպառվել է դեռ 2021թ. սեպտեմբերին։