f

Անկախ

Երուսաղեմի պատրիարքին է ներկայացվել հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակը


Հայկական կուսակցությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները Երուսաղեմի պատրիարքին են ներկայացրել «Կովերի այգի» հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայկական թաղամասը փրկելու «SaveTheArQ» շարժումը։

ՀՅ Դաշնակցության, ՀԺԱԿ-ի, Երուսաղեմի Հայկական բարեգործական միության, Հայ օգնության միության, «Հոեչմեն» ակումբի և ՀՄԸՄ-ի անդամները հանդիպել են Երուսաղեմի   պատրիարք Թեոֆիլոս III-ի հետ:

Հանդիպման ընթացքում Երուսաղեմի պատրիարքն ընդգծել է ավելի մեծ միասնության անհրաժեշտությունը՝ անկախ կրոնական նրբերանգներից ու տարբերություններից, ինչպես նաև ընդգծել համայնքային մակարդակով առավել բաց համագործակցության անհրաժեշտությունը։

Շարժման հիմնադիրները  փոխադարձեցին համերաշխության անհրաժեշտությունը և շնորհակալություն հայտնեցին Պատրիարքին մեծահոգի ընդունելության համար։ Վերոնշյալ հաստատությունների անունից Պատրիարքին է ներկայացվել նամակ Հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ։

Նշենք, որ Հայոց պատրիարքարանը Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի մի մասը 99 տարով վարձակալության էր տվել  իսրայելական ընկերությանը։ Երուսաղեմի հայ համայնքը դեմ էր արտահայտվել այս գործարքին՝ կազմակերպելով մի քանի բողոքի ակցիաներ։ Ի վերջո, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը նոյեմբերի 1-ին հայտարարեց, որ որոշում է կայացրել խզել «Կովերի այգի» թաղամասի վարձակալության պայմանագիրը։

Այս տարվա նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը նամակ է հղել «Xana Gardens Ltd» ընկերությանը, որում հայտնում է, որ չեղյալ է հայտարարում 2021 թվականի հուլիսի 8-ին Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող «Կովերի այգի» կալվածքի վերաբերյալ  կնքված պայմանագիրը։  

Սրանից հետո վերաբնակիչների և հայ համայնքի միջև իրավիճակը սրվեց։ Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության ու պահպանման համար շարժում է ձևավորվել, որը թույլ չի տալիս շինարարական աշխատանքներ իրականացնել այս տարածքում։

Երուսաղեմի հայկական կալվածքներ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան Իսրայել Կովերի պարտեզ Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին