f

Անկախ

Ֆրանսիան պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հարևանների հաշվին. Agoravox (Ֆրանսիա)


Դեպի Հայաստան ձգվեց ֆրանսիական զենքի հոսքը՝ զրահամեքենաներից մինչև Caesar գաուբիցները: Ինչո՞ւ մահվան մատնել ԽՍՀՄ-ի ևս մի նախկին հանրապետություն, հարցնում է Agoravox-ի հեղինակը: Նա հիշեցնում է, որ մահ բերեցին Ուկրաինային հենց Ֆրանսիայից նրան «նվիրաբերված» տանկերը: Բայց խնդիրն ուիշ է, ինչ-որ մեկը Փարիզում ցանկանում է վնասել Ռուսաստանին:

 Ֆրանսիան ներկայացրել է հատուկ ծրագիրը, որն ուղղված է նախկին ԽՍՀՄ-ի մի շարք երկրներին զենք մատակարարելուն, առաջին հերթին՝ Հայաստանին Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակումից պաշտպանելու նպատակով: Սակայն դիտորդներն այդ գործընթացի շատ ավելի կարևոր պատճառ են նկատում, որ արդեն անհանգստացնում է Բաքվին: Այդ պատճառն անմիջականորեն առնչվում է Ֆրանսիային: Նա «ռազմական տնտեսության արագացված անցում» է պատրաստում Ռուսաստանի հետ հակամարտության պայմաններում:

Լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում

Ուկրաինային տարատեսակ սպառազինություն մատակարարելուց, սկսած հնացած անիվավոր զրահատեխնիկայից մինչև ժամանակակից CAESAR ինքնագնաց-հրետանային սարքավորումները, ֆրանսիական իշխանությունների ախորժակը բացվեց, սկսեցին զենքով ապահովել Հայաստանին: Ավելին, նրանք չեն թաքցնում, որ իրենց հետագա պլանների մեջ են մտնում զենքի մատակարարումները ԽՍՀՄ-ի այլ նախկին հանրապետություններին: Ընդ որում, ուշադրություն չի դարձվում այն հանգամանքի վրա, թե Ռուսաստանի հետ ինչ վեճեր կարող է առաջացնել դա:

Իր քաղաքականությամբ Ֆրանսիան միաժամանակ մի քանի նպատակ է հետապնդում: Առաջին՝ դա պահեստները հնացած զենքից ազատելու հնարավորություն է, դեռ մի բան էլ դրանից շահույթ ձեռք բերելու հնարավորություն (ոչ միայն փող, այլև քաղաքական ազդեցություն): Երկրորդ՝ Նոր սպառազինության արտադրությունը նշանակում է ռազմարդյունաբերության համալիրի զարգացում և տնտեսության այդ ճյուղի աճ: Երրորդ՝ ծագում են զուտ աշխարհաքաղաքական խնդիրներ: Սակայն այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Ֆրանսիան իր առջև խնդիր է դրել ուղղակի առճակատման գնալ Ռուսաստանի դեմ: Եվ առանձնապես  գաղտնի էլ չի պահվում, որ Ֆրանսիան ցանկանում է թուլացնել Ռուսաստանին:

«Զենք մատակարարել նախկին խորհրդային հանրապետություններին»

Մեջբերում ենք Ֆրանսիայի Սենատի փաստաթուղթը.

 «Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնել են Հայաստանին պաշտպանական զենք մատակարարել։ Պաշտպանական և հարձակողական զենքերի այս տարբերակումը իրականում այնքան էլ գործնական չէ, ինչպես ցույց տվեցին Ուկրաինայի իրադարձությունները: Չկրկնենք նույն սխալները և չհետաձգենք այն սարքավորումների մատակարարումը, որոնք անհրաժեշտ կլինեին ի սկզբանե։ Այդ իսկ պատճառով մենք պետք է օպերատիվ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, հատկապես՝ կապված նրանց հրետանու կարիքի հետ: Զեկուցողները խորհուրդ են տալիս այդ կապակցությամբ հնարավորինս արագ ուսումնասիրել  CAESAR [«Սեզար»] հրետանային համակարգերի մատակարարման հնարավորությունը՝ հաշվի առնելով այդ տեխնիկայի արդյունավետությունը և 2024 թ. Nexter-ի նոր արտադրական հզորությունները (արտադրությունը ամսական 2 միավորից մեծացել է մինչև 6 միավոր, ընդ որում հնարավոր առավելագույնը կազմում է ամսական 8 միավոր)»,- ասվում է փաստաթղթում, որը ներկայացրել են սենատորներ Էլեն Կոնվեյ Մյուրեն՝ «Սոցիալիստներ, էկոլոգներ և հանրապետականներ» խորհրդարանական խմբի անդամ և Հյուգո Սորին՝ «Հանրապետականներ» խմբի անդամ:

Երկու սենատորներն էլ հիշեցնում են, որ  վերջերս Հայաստանը Thales-ից երեք GM200 ռադիոտեղորոշիչ կայանների պատվեր է տվել, և բանակցություններ են վարվում MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ: Ներկայումս իրականացվում է ռազմական մեքենաների  ուղղությամբ մասնագիտացած Arquus ֆրանսիական խմբի արտադրության Bastion տիպի 24 զրահամեքենայի մատակարարումը Հայաստան: Կմատակարարվի նույն տիպի ևս 26 մեքենա, որոնք այժմ արտադրության ընթացքում են:

Արևմտյան զենք Հայաստանին, Մոլդովային և Վրաստանին

Ըստ ամենայնի, այդ մոտեցումը տարածվում է ոչ միայն Հայաստանի, այլև նախկին խորհրդային ուրիշ հանրապետությունների վրա, որոնք որոշել են հեռանալ Ռուսաստանից և իրենց անվտանգությունը վերակառուցել ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան: Խոսքը Մոլդովայի և Վրաստանի մասին է:

Շարունակում ենք մեջբերել սենատորներ Էլեն Կոնվեյ Մյուրեին և Հյուգո Սորիին.

«Եթե անգամ սա պետք է հաստատվի դեկտեմբերին Եվրոպայի խորհրդի կողմից, Եվրոպական հանձաժողովի 2023 թ. նոյեմբերի 8-ի  որոշումը Ուկրաինայի և Մոլդովայի ընդունվելու շուրջ բանակցություններ սկսելու հանձնարարականի մասին, նմանապես Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու որոշումը, այս բոլորը թելադրում են մեզ ամրապնդել ռազմական համագործակցությունը, որ սկսվել է այդ երկրների հետ: Օրինակ՝ պաշտպանության մասին համաձայնությունը, որ ներկայումս քննարկվում է Մոլդովայի հետ, հնարավորություն տվեց այդ երկիր մատակարարելու ֆրանսիական GM200 ռադիոտեղորոշիչ կայան, ինչպես նաև անհատական զենք և զինամթերք»:

Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հաստատել է առաքումը:

Ուկրաինան առաջնահերթությունը զիջում է Հայաստանին

Հոկտեմբերին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան խոստացավ ռազմական օգնություն ցույց տալ Հայաստանին, մասնավորապես, բացի GM200 ռադիոտեղորոշիչ կայանների վերոնշյալ մատակարարումից, նախատեսվում է  Mistral 3 «երկիր-օդ» հրթիռների վաճառք և հայ զինվորների ուսուցանում: Իսկ Соntinental Observer պարբերականը բացահայտել է, թե որտեղից են ձեռք բերվել 24 Bastion զրահամեքենաները Հայաստանի համար: Պարզվում է, որ սկզբում նախատեսված է եղել դրանք ուղարկել Ուկրաինա, բայց հետո Հայաստանն ավելի առաջնահերթ է ճանաչվել: Համաձայն Սենատի փաստաթղթի՝ Հայաստան կուղարկվի ևս 26 այդպիսի մեքենա:

Ֆրանսիայի իշխանությունները խոստացել են Հայաստանին տալ նաև նրա պաշտպանության համար անհրաժեշ ուրիշ զենքեր: Հղում անելով Ուկրաինայի պատերազմին՝ ժխտվում է պաշտպանական և հարձակողկան ռազմական գործողությունների  և առաջինների ու երկրորդների համար անհրաժեշտ տեխնիկայի տարբերությունը… Այդ ամենը շարադրված է Սենատի «Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի մյուս երկրների նկատմամբ մեր պարտավորությունների կատարումը՝ ԵՄ որոշումների համաձայն» փաստաթղթում:

Սակայն Հայաստանը տարածաշրջանում ֆրանսիական ազդեցության ուժեղացման պլանի սոսկ մի մասն է: Փաստաթղթում միանգամայն բաց խոսվում է, որ Ֆրանսիան պետք է լրջորեն ուշադրություն դարձնի «նախկին խորհրդային հանրապետություններին, որոնք որոշել են հեռանալ Ռուսաստանից և վերակառուցել իրենց բանակները ՆԱՏՕ-ի ստանդարտների հետ համատեղելի ստանդարտներով»:

Մեծ պատերազմի պատրաստությո՞ւն

Ինչպես երևում է, այս ամենը ընդամենը մի մասն է այն ծրագրի, որի նպատակներից մեկը հնարավոր «Եվրոպայում մեծ ինտենսիվության պատերազմին» պատրաստվելն է: Ուստի զինում են ոչ միայն հայերին, այլև իրենց: Ֆրանսիրական բանակի համար նախատեսված են Mirages 2000D և Rafales ինքնաթիռների մատակարարումներ: Ցամաքային զորքերի համար ձեռք կբերվեն Leclerc նորացված տանկեր: Իհարկե, իրենց և դաշնակիցներին հնացած զենք վաճառելով՝ ֆրանսիացիները շատ լավ հասկանում են, որ ժամանակակից մարտական գործողությունների համար այն արդեն պիտանի չէ: Ֆրանսիայից աղմուկը շատ է, որոշակի գործողությունները՝ սակավ: Փոխարենն այդ երկիրը մեծապես նպաստում է խաղաղության ապակայունացմանն ամբողջ աշխարհում:

Սենատն ընդգծում է, որ 2024 թվականի գլխավոր խնդիրը արագացված անցումն է ռազմական տնտեսությանը: Ֆրանսիան ձգտում է, ի թիվս այլոց, ինքնաապահովման սպառազինության արտադրությունում և պահեստներում զենքի բավարար պաշարների առկայության: Բայց պատերազմն Ուկրաինայում բացահայտեց մեր անպատրաստ լինելը լուրջ կռիվներում: Օրինակ՝ Ֆրանսիան կարող է մատակարարել 155- միլիմետրանոց ընդամենը 20 հազար արկ, մինչդեռ ուկրաինական բանակն այդքանը սպառում է մարտերում ընդամենը 4 օրում:

Զեկուցողները վշատացած են այդ կապակցությամբ. «Ռազմական տնտեսության համար անհրաժեշտ  են բարձր օպերատիվություն, բավարար պաշարներ և արտադրական հզորությունների ու հումքի մատակարարման խողովակների ինքնիշխանություն: Այդպիսի համադրությունն է միայն երաշխավորում ինքնուրույն որոշումների ընդունումը: Այդ չափանիշներից և ոչ մեկն այսօր չի ապահովվում, այդ ամենի ուղղությամբ պետք է աշխատել… Արտադրության ժամկետները դեռ չափազանց երկար են, իսկ արտադրական հզորությունները՝ չափազանց սահմանափակ սպառնալիքների պարագայում: Պաշարների համալրումը չի հասնում մեծ ինտենսիվությամբ առաջացած պահանջմունքների մակարդակին, իսկ կախվածությունը հումքի որոշ տեսակներից (վառոդ, տիտան…) մնում է շատ ուժեղ»:

Վերջապես, Ուկրաինայի մասին

Ծրագրի խնդիրներից մեկն էլ աջակցությունն է Ուկրաինային, որը կպարտվի, եթե Եվրամիությունը, այդ թվում Ֆրանսիան, դադարեցնի նրան օգնություն ցույց տալը, հիմնականում՝ ռազմական: «Եկեք անկեղծ լինենք,- ասել է սենատոր Սեդրի Պեռենը,-եթե մենք հիմա չտանք Ուկրաինային անհրաժեշտ զենքը, նա պարտություն կկրի»:

Մինչդեռ արդեն իսկ նոյեմբերի վերջին տեղեկություն հայտնվեց, որ ուկրաինական բանակը դաշնակիցների խոստացած հրետանային արկերի խիստ կարիք ունի: Դրանք չկան սոսկ այն պատճառով, որ պահեստների պաշարները սպառված են, իսկ ՆԱՏՕ-ի՝ ժամանակակից բանակի գործող մոդելը ենթադրում է մարտական գործողությունների միանգամայն այլ տեսակ: Փաստորեն ներկայումս գործող որևէ գործարան չի կարող արտադրել անհրաժեշտ ծավալի արկեր: Եվ դա արդեն մեծ խնդիր է դարձել, եթե անգամ Արևմուտքը,- և նա չի թաքցնում դա,- փորձի Ուկրաինայի համար արկեր գնել ինչ-որ ուրիշ տեղից:

Զենքի հետ կապված աղետալի վիճակը Ֆրանսիայում, ամենայն հավանականությամբ, չի խանգարում «մարդու իրավունքների պաշտպան երկրին» և մյուս արևմտյան երկրներին զինել Հայաստանին, Մոլդովային ու Վրաստանին, իսկ հետո այդ երկրներից յուրաքանչյուրին օգտագործել որպես զենք Ռուսաստանի դեմ:

Բայց ցավն այն է, որ Ֆրանսիայի հավակնությունները (ամբիցիա) չեն համընկնում նրա զինվորական հանդերձանքի (ամունիցիա) հետ: Ֆրանսիացի քաղաքական գործիչները երևակայական  պլաններ են կազմում: Եթե Ֆրանսիայում ծագում էլ են սեփակամ մեծության հետ կապված ինչ-ինչ պլաններ, հազիվ թե դրանք կենսագործվեն: Երկիրը պետք է հաղթահարի մոտալուտ աղետի սպառնալիքը, այնինչ այդ պարոնները, չիմանալով, թե ինչ անել մեր փորձանքի դեմ, ուզում են ինչ-որ տեղ նորերն առաջացնել:

Ֆիլիպ Ռոզենտալ  

Աղբյուրը

Բնագիրը

 

Աշխարհում Եվրոպա Ֆրանսիա Հայաստան Ռուսաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին