f

Անկախ

Դպրոցում բռնաբարության դեպքը բացահայտած լրագրողի մոր դեմ գործ են ուզում «կարել». Oragir.News


Գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը Oragir.News-ին հայտնում է, որ իր մասնագիտական գործունեությամբ պայմանավորված՝ իր մոր դեմ փորձում են շինծու գործ սարքել։

Լիլիթ Աղեկյանի մայրը` Մարինա Շագոյանը աշխատում է այն դպրոցում, որտեղ կատարվող ապօրինությունների մասին հաճախ է բարձրաձայնում Աղեկյանը։

«Ես բացահայտել եմ Գյումրիիի թիվ 32 դպրոցի տնօրենի թույլ տված խախտումները, զեղծարարությունները, կեղծիքները, պետությանը վնաս տալը և այլն։ Մամայիս ասում էի`զգույշ եղիր, իմ այս բացահայտումները բերելու են նրան, որ քեզ հետապնդելու են։ Մայրս ասում է` ես գնում, պարապում, գալիս եմ, ես որևէ մեկի հետ առնչություն չունեմ։ Այսօր զանգահարեցի մորս, չպատասխանց, երկրորդ անգամ, որ զանգեցի, մայրս ասաց՝ էստեղ ծնողը եկել, հարձակվել է վրաս և ասում է, որ ես իր երեխային ծեծել եմ։ Մորս ասացի`պահի էդ ծնողին, ես հիմա գալիս եմ դպրոց: Մտա այդ դասարան և ասացի` Շագոյանը որևէ մեկիդ խփե՞լ է, եղե՞լ է նման բան, պատասխանեցին` ոչ»,- պատմում է Լիլիթ Աղեկյանը։

Նա համոզված է, որ իր բացահայտումների հետևանքով են գործ սարքում իր մոր դեմ։

«Իմ բացահայտումների հետևանքով մորս վրա գործ են ուզում կարել, ինձ համար սպասելի էր, բայց չէի պատկերացնում, որ էս եղանակով»,- ասում է Լիլիթ Աղեկյանը։

Նշենք, որ հետաքննող լրագրողը, բացի ապօրինություններից, բացահայտել է նաև դպրոցում ամիսներ առաջ տեղի ունեցած բռնաբարության դեպք։

Աղբյուրը հիշեցնում է՝ նոյեմբերի սկզբին Գյումրիի ոստիկանության Կումայրի բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ մի քանի տղաներ, որոնք սովորում են դպրոցներից մեկի 7-րդ, 5-րդ և 3-րդ դասարաններում, ինչպես նաև քոլեջներից մեկի 10-րդ դասարանի մի տղա, 10 օր առաջ ֆուտբոլի դաշտ են տարել իրենց թաղում բնակվող 5-ամյա տղայի ու սեռական բնույթի բռնի հարաբերություն են ունեցել նրա հետ։ Երեխայի մայրը դիմել էր Ոստիկանություն։

Լիլիթ Աղեկյան Գյումրի հանցագործության բացահայտում հետապնդում Տեսանյութ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին