f

Անկախ

Գերմանիան կդադարի ընդունել Թուրքիայից իմամներին


Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունը, Թուրքիայի կրոնական հարցերով տնօրինությունը (Diyanet) և կրոնի հարցերով թուրք-իսլամական միությունը (DİTİB) համաձայնության են եկել աստիճանաբար դադարեցնել պետական ծառայող իմամների գործուղումը Թուրքիայից Գերմանիա և իմամների ուսուցումը երկրի ներսում։ Այս մասին գրում է Turkish Minute-ը՝ վկայակոչելով ՆԳ նախարարության հայտարարությունը։

Նշվում է, որ համատեղ վերապատրաստման նախաձեռնության շրջանակում ամեն տարի 100 իմամներ պետք է վերապատրաստվեն Գերմանիայում և փոխարինեն երկրում Թուրքիայի կողմից նշանակված իմամներին։ Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերը համաձայնագիրն անվանել է «կարևոր հանգրվան Գերմանիայի մահմեդական համայնքների ինտեգրման և մասնակցության համար»:

«Մեզ պետք են քարոզիչներ, ովքեր խոսում են մեր լեզվով, գիտեն մեր երկիրը և պաշտպանում են մեր արժեքները։ Մենք ցանկանում ենք, որ իմամները երկխոսություն վարեն կրոնների միջև և քննարկեն հավատքի հարցերը մեր հասարակության մեջ»,- ասել է նա։ Ֆեյզերը նշել է, որ Թուրքիայի հետ համաձայնությունը ձեռք է բերվել «երկար բանակցություններից հետո»։ Գերմանիան տարիներ շարունակ ձգտել է մեծացնել իմամների թիվը, որոնք պատրաստված են ներպետական մակարդակում, որպեսզի նվազեցնի օտար երկրների ազդեցությունն իր մահմեդական համայնքների վրա։ 

Գերմանիայի 83,2 միլիոն բնակիչներից մոտ 5,5 միլիոնը մահմեդական են, իսկ երկրի գրեթե 3 միլիոնը թուրքեր են կամ ունեն թուրքական արմատներ: Պայմանագրի համաձայն՝ DİTİB-ն ամեն տարի 100 իմամների կվերապատրաստի։ Պետական աշխատող իմամների վերահսկողությունը փոխանցվելու է DİTİB-ին՝ 2024 թվականին անցումային գործընթացի շրջանակում։ Մինչ այժմ թուրք իմամները ծառայելու են ուղարկվել Գերմանիայի ավելի քան 900 մզկիթներում, որոնք ղեկավարվում են DİTİB-ի կողմից, որը գործում է Թուրքիայի Diyanet-ի ներքո:

Նրանք մնում են երկրում 4-5 տարի, վարձատրվում են Թուրքիայի կողմից և քննադատության են ենթարկվում գերմանական լեզվի կամ մշակույթի մասին շատ քիչ իմանալու համար։ DİTİB-ը գերմանական օրենսդրությամբ գրանցված ասոցիացիա է, որն այսուհետ անմիջական պատասխանատվություն է ստանձնելու իմամների պատրաստման համար:

Այն հիմնադրվել է Diyanet-ի կողմից Գերմանիայում 1984 թվականին՝ այն ժամանակ, երբ Թուրքիայում արգելված ավելի ֆունդամենտալիստական իսլամական շարժումներն ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն էին վայելում Գերմանիայի թուրք բնակչության շրջանում:

DİTİB-ը մեղադրվում է 2016 թվականին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հեղաշրջման փորձից հետո թուրքական կառավարության ձեռքում գործիք դառնալու համար։ Նշվում է, որ որոշ իմամներ գործել են թուրքական դիվանագիտական առաքելությունների հրահանգով, լրտեսել են Գյուլենի շարժման հետևորդներին, որոնց Անկարան մեղադրում է ձախողված հեղաշրջման մեջ:
 

Աշխարհում Գերմանիա իմամ Թուրքիա

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին