f

Անկախ

Արգենտինյան տանգոն կարող է գերազանցել ուկրաինական արյունահեղ կրկեսը. АНТИФАШИСТ


Երբ Արգենտինայի ներկայիս նախագահ Խավյեր Միլեյը նոր-նոր էր սկսել իր քարոզարշավը, թվում էր, թե դա ինչ-որ սոցիալական փորձարկում է: Ինքը շոումենը նման էր Փաշինյանի, Զելենսկու և Ժիրինովսկու փորձնական խաչասերման արդյունքի՝ ամֆետամինային շարքի հոգեմետ խթանիչների բավական մեծ չափաբաժնի հավելումով: Խելագարեցման ենթարկվեց նաև հասարակությունը, առանց դրա, իհարկե, գործը գլուխ չէր գա:

Բայց սկզբում հույս կար, որ այդ ծաղրածուին պարզապես չեն ընտրի: Հետագայում, երբ աղետը անխուսափելի դարձավ, դեռ մի աղոտ հույս մնաց, որ բարձր կաբինետներում հայտնվելուց հետո պատասխանատվությունը և նախկին իշխանությունից մնացած փոքրաթիվ մարդիկ ինչ-որ կերպ կսթափեցնեն Միլեյին: Բայց, ըստ ամենայնի, այդ պատրանքները խորտակվեցին:

Եվ ահա նա թևերը քշտեց

Բառացիորեն օրերս Արգենտինայի նոր առաջնորդը սկսեց հերձել կառավարության կադրային կազմը: Պաշտոնը ստանձնելուց հետո Միլեյը կրճատեց նախարարների մի մասին: Եվ ոչ միայն դուռը ցույց տվեց նրանց, այլև հրաման ստորագրեց, որով վերացրեց 19 նախարարություններից 10-ին: Սակայն դա չբավարարեց երկրի ղեկավարին, ուստի նա ձեռք բարձրացրեց նաև առողջապահության նախարարության վրա, բայց հետո հրաժարվեց այդ մտքից: Հավանաբար ավագ ընկերները բացատրել են նրան, որ բնակչության նման ուտիլիզացիան չեն հասկանա անգամ Խավյերին ընտրողները:

Պակաս աղմկահարույց չէր նաև կառավարության նոր վարչակազմը: Չնայած ազգականներին պետական պաշտոններում նշանակելու արգելքին՝ Միլեյը նախագահի գրասենյակի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակեց… իր քրոջը՝ Կարինային: Արտաքին գործերի նախարար դարձավ Դիանա Մոնդինոն, որը ոչ միայն երբևէ չէր աշխատել պետական պաշտոններում, այլև բացարձակապես անտեղյակ էր դիվանագիտությունից, քանի որ տնտեսագիտություն էր ուսանել: Պեսոն արժեզրկվեց 54 տոկոսով:

Ի դեպ, նոր՝ «մարդկային կապիտալի» սուպերնախարարությունը, որ ձևավորվեց կրթության, աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարությունների դիակների վրա, ղեկավարելու է… Սանդրա Պետտովելյոն: Այդ օրիորդը պետական կառավարման փորձ չունի, սակայն հայտնի է որպես լրագրող: Զվարճալի է, որ նոր նախարարությունն ամենահարուստն է դառնալու կառավարությունում, ուստի զարմանք է առաջացնում բուն աննշան լրագրողուհու թեկնածությունը:

Մի խոսքով, միտումները առավելագույնս հստակ դարձան: Ըստ էության, Միլեյը պետության ապամոնտաժում է իրականացնում ազատականացման և ժողովրդավարացման դոկտրինի շրջանակներում: Ընդ որում, մինչև հիմա շատ դժվար է դոկտրինի հայրերի համար բացատրել այդ դեմագոգիայի հետևից գնացող հասարակ բնակիչներին, որ առավելագույն շահույթի ծարավ խոշոր կորպորացիաների, ֆիմաների ու ընկերությունների և հասարակ մարդկանց միջև կանգնած է միայն պետությունը:

Բեմադրությունը միշտ չէ, որ ուրախ է ստացվում…

Ինչքան էլ ցավոտ լինի, հերթական անգամ մտաբերվում են ֆրանսիացի փիլիսոփա և սոցիոլոգ Ժան Բոդրիյարի գաղափարները, որը պնդում էր, որ ժամանակակից տեղեկատվական ու քաղաքական տեխնոլոգիաները ստեղծել են հիպերիրականություն: Այսինքն՝ սկսում է գերիշխող դառնալ ոչ թե իրականությունը առարկայական պահանջմունքներով, այլ իրականության սիմուլյացիան (կեղծ պատկերը, ձևացումը), որտեղ պարահանդեսը ղեկավարում են սիմուլյակրները [նմանակները, ձևացողները, որոշ բառարաններում այս պոստմոդեռնիստական եզրույթը հայերեն թարգմանում են կուռք բառով, այսինքն՝ մի էակ կամ երևույթ, որի նախատիպը գոյություն չունի-ծնթ. թարգմ.], ոչ թե իրական մարդիկ և երևույթները:

Նմանապես ակամա մտաբերվում է «Իդիոկրատիա» ֆանտաստիկ ֆիլմը, որը մի ժամանակ քննադատվում էր ավելորդ գրոտեսկայության համար: Իսկ այժմ մենք կարող ենք քննադատել այդ ֆիլմն այն պատճառով, որ նախագահի աթոռին նստեցրել են հանրահայտ բլոգերի՞ն: Այժմ, երբ արդեն հռնդում է Միլեյի բենզասղոցը, և արդեն չի «երգում» Զելենսկու դաշնամո՞ւրը: Տխուր ու ցավալի է այս ամենը:

Իհարկե, այսպես կոչված «խորքային պետության» համար այդ համակարգը միայն և միայն ձեռնտու կլինի: Իսկ XXI դարը՝ պարզապես անվերջանալի խնջույք: Օլիգարխները, անխոնջ աճպարար Սորոսը և ընկերություններն իրենց սիմուլյակրներին տեղադրեցին ստախանովյան տեմպերով: Ե՛վ իսկական տիկնիկ և համատեղությամբ կավագործ Յուշչենկոյին Ուկրաինայում, և՛ բացարձակապես անկամ փողկապների սիրահար Սաակաշվիլուն, և մշտնջենական տեղեկատվական սկանդալիստ Փաշինյանին, և՛ ծաղրածու դաշնակահար Զելենսկուն: Իսկ արդյունքը, ինչպես ասում են, աչք է ծակում:

Եվ ոչ ոք այս մոլորակում եզրակացություններ չի անում: «Սրան հեռացնենք, հետո մեկնումեկին կգտնենք» կարգախոսը շարունակում է հաղթարշավը: Եվ ուշագրավ է, որ այդ բոլոր սիմուլյակրները երկրի ղեկավարի կարգավիճակում, գալով իշխանության, գործում են միանման:

Երկրորդ՝ սկսում են տխրահռչակ ազատականացումը: Սաակաշվիլին փաստացի բիզնեսի վերահսկման համակարգում վերացրեց պետության դերը, և մարդկանց ազատել ու գործի դնել կարելի էր առանց որևէ հսկողության: Այդ ազատականացման ապոթեոզը դարձավ սանէպիդկայանի վերացումը, որը խանգարում էր թուրքերին Աջարիայում նոր ռեստորաններ և հյուրանոցներ բացելու հարցում: Այնուհետև պատերազմ, գործազրկություն և աղքատություն:

Յուշչենկոն ընդհանուր առմամբ չհասցրեց շարունակել օլիգարխիական շինարարությունը, որ սկսել էր դեռ Կուչման: Նրա տեղը զբաղեցրեց Տիմոշենկոն: Փաշինյանը ազատականացումը սկսեց Հայաստանի առանց այդ էլ թույլ էներգետիկայից: Արդյունքը՝ էլեկտրականության և կոմունալ ծառայությունների գնաճ: Իսկ Զելենսկին ուղղակի հեքիաթային ձևով վերացրեց պետությունը՝ պարզապես մի կողմ դնելով սահմանադրությունը, սեղմելով «դադարի» կոճակը:

Արգենտինյան նախաձեռնությունը կա՛մ արդեն ախտորոշում է, կա՛մ հոգեվարքի ջղաձգություն

Արգենտինյան իրավիճակում ամենահետաքրքիրն այն է, որ երկիրը իրադարձությունների ցանկացած զարգացումների դեպքում իսկ արդեն պարտված է: Ամենացայտունն այն է, որ Միլեյն ուղղակի կոչնչացնի պետությունը: Նա արդեն մի վիթխարի դաշտ է մաքրել՝ ոչնչացնելով մի շարք նախարարություններ: Միանգամայն ակնհայտ է, որ սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում, հետևաբար դատարկված տարածքը կզբաղեցնեն այլ կառույցներ, սպիտակ թե գորշ, կարևոր չէ: Եվ եթե մեկնումեկը որոշի, որ պետությունը, որպես ինստիտուտ, պետք է վերադարձնի կորցրածը, ապա այդ նույն կառույցները կսկսեն դիմադրել:

Եթե Արգենտինայում առաջիկա ամիսներին ինչ-որ ակնհայտ աղետալի հետևանքներ նկատելի չլինեն, ապա ուրեմն դա արդեն ախորոշում է: Այդ «հանգամանքների հաջող ընթացքը» կդառնա մի պարզ փաստի արձանագրում. պետությունից արդեն խլել են կառավարման իրավունքը՝ փոխարինելով դա սիմուլյակրներով: Ահա այսպիսի իշխանության զավթում:

Եվ, ի դեպ, դա արդեն արել են, բայց, իհարկե, ավելի փոքր մասշտաբներով: Լատվիան, օրինակ, արդեն շաբաթներով ապրել է առանց կառավարության, և Էստոնիան է ապրել առանց կառավարության: Պետականությունը զուտ պայմանական է, բնակչությունը կրճատվում է: Ըստ ամենայնի, Արգենտինային նույն բանն է սպասում: Իսկ եթե հիշենք Արգենտինայի տարածքային պահանջները և՛ Մեծ Բրիտանիայից, և՛ Բրազիլիայից, ինչպես նաև մահվան էսկադրոնների  հին բարի ավանդույթը, ապա դիվերտիսմենտը սպառնում է շատ տպավորիչ լինել:

Աղբյուրը 

 

Աշխարհում Արգենտինա Խավյեր Միլեյ Ուկրաինա Հայաստան Վրաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին