f

Անկախ

Պարզվել է Մուսալեռի դպրոցում տեղի ունեցածի պատճառը. մեղավոր աշակերտն արդեն ինքնախոստովանանք է գրել


Պարզվել է, թե այսօր Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցածի պատճառը, երբ երեխաների մոտ հազ էր սկսվել, նրանց տարհանել էին, մի քանիսին տեղափոխել էին հիվանանոց:

Դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը հայտնեց. «Պարզվեց աշակերտներից մեկը բալոնչիկով պերցովկա է փչել 2-րդ եւ 3-րդ հարկի միջանցքներում, քամին տարել է դասասենյակներ, եւ քանի որ գրիպային վիճակները շատ են երեխաների մոտ, սկսել են ակտիվ հազալ:

Ես հայտարարել եմ տարհանում, երեխաներին դուրս ենք հանել: Մենք չգիտեինք՝ պատճառն ինչն է, կարող էր ամեն ինչ էլ լինել, կարող էր շմոլ գազ լինել, ինչ-որ բան պայթած լիներ: Բայց քանի որ ոչ պայթյուն կար, ոչ հոտ կար, դա էր տարօրինակ:

Ոստիկանների աշխատանքի շնորհիվ իմացանք պատճառը, այդ երեխան էլ ինքնախոստովանանք գրեց:

Այնքան էլ լավ երեխա է, չգիտեմ՝ ինչի է նման անիմաստ բան արել: Այդ հարկում եղել են նաեւ իր քույրիկը, հորեղբոր աղջիկը: Պատկերացրեք՝ ինչքան չմտածված քայլ է արել: 10-րդ դասարանի հիմար դեռահաս, ի՞նչ ասեմ: ընդ որում, մենակ է եղել: Հիմա ծնողի եւ իր հետ ոստիկանության բաժանմունքում ենք:

Դա, ասում են՝ պարեկներն են օգտագործում անհնազանդների նկատմամբ: Ասում է՝ գտել եմ Երեւանից:

Լավն այն է, որ ասում են՝ դա թունավորում չի առաջացնում, գրգռում է, հազ է առաջացնում: Սեւ բիբարի էֆեկտ է, երբ քթի մեջ է ընկնում»:

Նա հավելեց, որ մի աղջկա, որը սրտի խնդիր ունի, ինքն է ասել՝ շտապօգնության մեքենա կանչեն. «Հիմա բոլորն էլ լավ են, երեքին անմիջապես դուրս են գրել: Շնորհակալ եմ ոստիկաններից, մեր կողքի բուժարանի աշխատողներից»:

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիր մարզում. Մուսալեռի ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են՝ մի մասը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մի մասը՝ Մուսալեռի բժշկական ամբուլատոր կենտրոն, մի մասին էլ տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Մուսալեռ գյուղ արտակարգ դեպք Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին