Թուրքիայի նախագահ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Բայդենը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի հարձակումները Գազայի վրա, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, F16-ի մատակարարումների հարցը և երկկողմ հարաբերությունները։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Էրդողանը Բայդենին ասել է, որ Գազայում մարդկային ողբերգությունը պետք է դադարեցվի, Իսրայելին անվերապահ աջակցության՝ ԱՄՆ-ի հրաժարումը կարող է հանգեցնել արագ հրադադարի։
Բայդենի հետ զրույցում Էրդողանն ասել է, որ տարածաշրջանում մշտական հրադադարի ապահովումը Միացյալ Նահանգների պատմական պարտականությունն է։ Էրդողանը Բայդենի հետ զրույցում ընդգծել է, որ իսրայելական հարձակումների խորացումն ու շարունակությունը կարող է տարածաշրջանային և գլոբալ բացասական հետևանքներ ունենալ։