f

Անկախ

Լեռնային Ղարաբաղը կարող է Ադրբեջանում Սան Մարինոյի կարգավիճակ ստանալ. ИА REX


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հայաստանի հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում խոսելով Վաշինգտոնում ու Լոնդոնում ունեցած իր բանակցությունների արդյունքների մասին, հայտարարեց Ադրբեջանի հետ ձեռք բերած «աննախադեպ» երկկողմ համաձայնության և մոտ ապագայում խաղաղության հասնելու հնարավորությունների մասին: Նրա խոսքով, երկիրը պատրաստ է մինչև դեկտեմբերի վերջը ստորագրել խաղաղության պայմանագիրը:: Բայց էական նրբություններ կան: Օրերս Բաքուն և Երևանը ռազմագերիների փոխանակության համաձայնություն ստորագրեցին առանց միջնորդների մասնակցության, և նույն ձևաչափով նաև խաղաղության պայմանագիրը ստորագրելու հնարավորություն առաջացավ: Սակայն, Գրիգորյանի խոսքով, «հայկական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերով, քանի որ երկուսն էլ կարող են արդյունավետ լինել խնդիրների լուծման հարցում»:

Ինչ վերաբերում է ռազմագերիների համաձայնությանը, ապա Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը դա որակում է որպես «մարդասիրական բնույթի» գործողություն, որը ցույց է տալիս միայն այն, որ «խնդիրները լուծելու մտադրություն կա»: Առավել ևս, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս ՕԲրայենը Բաքու կատարած այցից հետո հայտարարեց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «հույս ունի մոտ ժամանակներս Վաշինգտոնում ընդունել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներին»: Հայկական կողմն արդեն պատրաստակամություն է հայտնել մասնակցելու այդ հանդիպմանը: Ադրբեջանական կողմի պաշտոնական դիրքորոշումը դեռևս չի հրապարակվել:

Բայց դա միայն առաջին «տարօրինակ» դիրքորոշումն է: Երկրորդի էությունն այն է, որ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպման արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում հայտնեց, որ որոշում է ընդունվել մեծացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թվակազմը 138-ից մինչև 209 մարդ «Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին կայունությունը բարձրացնելու» նպատակով: Ինչո՞ւ, եթե կողմերն ուր որ է ստորագրելու են խաղաղության պայմանագիր:

Այժմ երրորդ դիրքորոշման մասին: Երևանի ԶԼՄ-ներում «անսպասելի» բանավեճ բռնկվեց Հայաստան ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին: Դրա մասնակիցները պնդում են, որ խաղաղության պայմանագրի նախագիծը Բաքվի առաջարկած այդպիսի ձևակերպում է բովանդակում: Ընդ որում, դա կապվում է Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցի հետ, որը նրանք վերջերս են լքելԻշխանությանը մոտ կանգնած հայ փորձագետները հայտարարում են, որ «ղարաբաղցի» հայերի մի մասը գուցեև պատրաստ է տուն վերադառնալ, բայց միայն միջազգային և բավական ամուր երաշխիքների պարագայում: Այդ կապակցությամբ Բաքվի ԶԼՄ-ները հաղորդում են, որ Երևանում Ղարաբաղի նախկին խորհրդարանի անդամները մասնավոր բնակարաններից մեկում գաղտնի խորհրդակցություն են անցկացրել և հայտարարություն են ընդունել, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջին առաջնորդ Սամվել Շահրամանյանը հարկադրաբար է ստորագրել սեպտեմբերի 27-ի ինքնալուծարման մասին հրամանը: Այդ «հրամանը» նախկին խորհրդարանի անդամները «հակասահմանադրական փաստաթուղթ» են համարում և հայտարարում են, որ «լի են վճառականությամբ շարունակելու «պայքարը իրավունքների և ազատության» համար, որոնք հազարավոր հայերի կյանքի գինն ունեն»:

«Նկատի ունենալով այդ հնարավոր ռիսկերը,- գրում է այդ առիթով Բաքվի մի պարբերական,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA համալսարանի համաժողովում հայտարարել է, որ խաղաղության պայմանագրում Հայաստանը պետք է երաշխավորի, որ այլևս Ադրբեջանին տարածքային պահանջներ չի ներկայացնելու»: Բայց ի՞նչ կապ ունի այդտեղ Հայաստանը, որը հրապարակային մակարդակով ցույց է տալիս, որ իր համար Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո «ղարաբաղյան հարցը փակված է»: Հետևաբար անհասկանալի է՝ գոյություն ունի՞ խաղաղության պայմանագրում ղարաբաղյան խնդրի հիշատակումը: Եթե ոչ, ապա ի՞նչ իմաստ ունի հայկական բանավեճը Ղարաբաղի հայերի շուրջ և ինչո՞ւ է դրան սուր արձագանքում Բաքուն: Հնարավոր է, որ նա Հայաստանի կառավարության՝  իր համար ձեռնտու արձագանքի հույս ունի: Բայց կառավարության ղեկավարը սկսել է իր շահերը «փաթաթել» Ֆրանսիային:

Օրերս թուրքական Star պարբերականը, մեկնաբանելով Փարիզի հերթական հատկացմանը՝ 15 մլն եվրոյին Լեռնային Ղարաբաղի հայերի համար, ընդունեց Լեռնային Ղարաբաղի հայերի հայրենադարձության խնդրի առկայությունը և մատնանշեց, որ Ադրբեջանը կա՛մ մշակում է, կա՛մ արդեն պլան է պատրաստել Ղարաբաղի հայերի վերաինտեգրման համար: Ընդհանուր առմամբ դրա դրույթները հանգում են հայերի անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխիքներին, մասնավորապես կրոնի, ինչպես նաև սեփական մշակույթի, էթնոմշակութային առանձնահատկությունների պահպանման և զարգացման, հնարավորության, հայոց լեզուն գործածելու հնարավորության և տեղական ինքնակառավարման մարմինների ի հայտ գալու երաշխիքներին: Այդ դրույթները ինչ-որ չափով հիշեցնում են Սան Մարինոյի կարգավիճակը Իտալիայում:

Բայց ո՞ւմ հետ և ե՞րբ է Բաքուն բանակցություններ վարելու այդ թեմայով, Երևանի՞, թե՞ Ղարաբաղի նախկին խորհրդարանի անդամների հետ, և ի՞նչ ձևաչափով: Եթե Բաքվին հաջողվի այդ հարցերը դուրս թողնել Երևանի հետ խաղաղության պայմանագրից՝ Ղարաբաղի հայերի խնդիրը տեղափոխելով այլ բանակցային ձևաչափ, ապա իրոք ոչինչ չի խանգարում Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման հարցում: Եթե ոչ, ապա հազիվ թե տեսանելի ապագայում ինչ-որ բան փոխվի երկու երկրների հարաբերություններում:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REX

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան խաղաղության պայմանագիր արցախցիների խնդիր

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին