Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Թուրքիային անվանել է «անաչառ կողմ» Բաքվի և Երևանի միջև բանակցություններում։
«Թուրքիան նաև Հայաստանի հետ հարևան է։ Որպես տարածաշրջանային երկիր՝ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման հաստատմանը։ Եթե Հայաստանը շարժվի այս տրամաբանությամբ, ապա նրան ձեռնտու կլինի տեսնել Թուրքիային բանակցությունների սեղանի շուրջ։
Հիմա որոշումը Հայաստանի սեղանին է: Վերջին շրջանում Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է ադրբեջանցի նախարարը:
Հիշեցնենք, որ Թուրքիան ուղղակի ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի հարցում։