f

Անկախ

Յուրի Սաքունց. «Շնորհակալ եմ ինձ հավատացողներին, աջակոցողներին ու քաջալերողներին»


Դեկտեմբերի 9-10-ը Չեխիայի Ուստի-Նադ-Լաբեմ քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում 69 կգ քաշային կարգում խաղարկվեց  WBF վարկածով Եվրոպայի չեմպիոնի գոտին: 
10-ռաունդանոց մենամարտում Մոնղոլիայի ներկայացուցիչ Բազարգուր Յուդգերի դեմ պայքարում իրեն լավագույն կողմերով դրսևորեց, տպավորիչ հաղթանակ տոնեց  մեր հայրենակից, Գինեսի բազմակի ռեկորդակիր, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս, Յուրի Սաքունցը: Համեմետության համար նշենք, որ մինչ այս հայազգի մարզիկը անցկացրել էր 4, իսկ մրցակիցը 34 մենամարտ պրոֆեսիոնալ ռինգում:
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով, շնորհակալություն հայտնում իրեն աջակցողներին ու քաջալերողներին, միևնույն ժամանակ, շնորհավորում հայրենակիցների գալիք Նոր տարին:


-Շնորհավորում ենք հաղթական մենամարտ անցկացնելու  և WBF վարկածով Եվրոպայի չեմպիոնի գոտին նվաճելու կապակցությամբ:
-Շնորհակալ եմ: Դեկտեմբերի 9-10-ը կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում խաղրակվեց նաև WBF վարկածով Եվրոպայի գոտին: 10-ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող ճանաչվեցի՝ նվաճելով խաղարկվող գոտին, ինչի համար շատ ուրախ եմ, փառք Աստծոն, քանի որ այս կյանքում ամեն բան նրա ցանկությամբ է կատարվում:


-Ուրախալի է, որ  բազմաթիվ հայրենակիցներ եկել էին Ձեզ երկրպագելու հենց մարզադահլիճում: Նրանց ներկայությունը ոգոևորու՞մ էր:
-Տպավորված եմ շատ: Չեխիայում ապրող հայերը հիանալի վերաբերմունք ցուցաբերեցին: Եկել էին երկրպագելու, մարզադահլիճում ոգևորեցին, քաջալերեցին, ես զգում էի նրանց աջակցությունը, ինչը կարևոր է մարզիկի համար: Սրտացավ վերաբերմունը նկատելի էր, թե՛ մենամարտից առաջ, թե՛ ընթացքում, թե՛ հետո:

Շնորհակալ եմ բոլորին նման վերաբերմունքի արժանացնելու համար: Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, որոնք հովանավորեցին, իմ հայրենակիցներին, ընկերներին, Սփյուռքում գտնվեղ իմ հայրենակիցներին, որոնք  իմ կողքին էին, քաջալերեցին ու հավատացին ինձ՝ մի մասնիկը կազմեցին իմ հաղթանակի: 


-Ի՞նչ տվեց  Ձեզ այս հաղթանակը:
-Տարվա գլխավոր մենամրտս էր, կայացավ տարեվերջին, այդպես էլ պլանավորել էի, ուրախ եմ, որ ամեն բան բարեհաջող դասավորվեց, հաղթանակ տոնեցի:
Քանի որ տարին ավարտվում է, ցանկանում եմ, որ գալիք տարում հայ մարզիկները վնասվածքներ չունենան, հասնեն նրան, ստանան այն, ինչի համար պայքարում են: Խաղաղություն թող լինի մեր երկրում, և թող բոլորի սրտերում լույս վառվի: Կամեցողությամբ, բարությամբ և հանդուրժողականությամբ լցվենք մեկս մյուսի նկատմամբ. այս դեպքում ոչ թե քայլ առ քայլ, այլ վազելով կգնանք առաջ:

Յուրի Սաքունց Հայաստան Սպորտ հաղթանակ պրոֆեսիոնալ բռնցքամարտ հարցազրույց խմբագրի ընտրանի ռեկորդ Գինես

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին