Ցավով տեղեկացա Բաբկեն Արարքցյանի մահվան մասին:
Նա պատկանում էր մեր սերնդի այն հատվածին, որը ոգևորությամբ մտավ համազգային
շարժման մեջ՝ կրելով մեր ժողովրդին միավորող երազանքը. ունենալ անկախ, ինքնիշխան,
հզոր պետություն, վերամիավորել Արցախը Հայաստանին, ապահովել արդար, բարեկեցիկ,
հպարտ և անվտանգ կյանք մեր ժողովրդի համար, հետապնդել Հայոց ցեղասպանության
միջազգային ճանաչման իրագործումը՝ որպես բարոյական պարտք նախորդ սերնդի անմեղ
կորուստների հանդեպ:
Խորին ցավակցություն եմ հայտնում Բաբկեն Արարքցյանի ընտանիքին, հարազատներին ու
բարեկամներին:
Վազգեն Մանուկյան