f

Անկախ

Հայաստանը պատրաստ է վերականգնել Գյումրի-Կարս եւ Երասխ-Նախիջեւան երկաթուղիները. Միրզոյան


Հայաստանը պատրաստ է վերականգնել Գյումրի-Կարս եւ Երասխ-Նախիջեւան երկաթուղիները։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեպի ծով ելք չունեցող երկրների՝ Երեւանում ընթացող նախարարական հանդիպման ժամանակ։

Նախարարն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ հայտարարելով, որ Հայաստանը, որպես երկիր, որը երկար տարիներ գտնվել է շրջափակման մեջ, կենսականորեն հետաքրքրված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ՝ միջազգային նորմերին եւ երկրների ինքնիշխանության լիակատար հարգմանը համապատասխան։ Նախարարը նշել է, որ նիստի բացման ժամանակ ՀՀ վարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակը Հյուսիսը եւ Հարավը, Արեւելքը եւ Արեւմուտքը կապելն է, մարդկանց միջեւ կապերի ամրապնդումը՝ դրանով իսկ նպաստելով երկխոսությանը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը։

Արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակել հաղորդակցությունների վերականգնման եւ նորերի կառուցման  ջանքերը։ Այս առնչությամբ նա նշել է Հյուսիս-Հարավ նախագծի կարեւորությունը, որը կոչված է ոչ միայն ապահովել լավ կապ երկրի հյուսիսային եւ հարավային շրջանների, այլեւ Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ՝ կարեւոր տարանցման ճանապարհ դառնալով Արեւմտյան Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի միջեւ։

Նախարարն ընդգծել է  Գյումրի-Կարս, Հրազդան-Կապան, Նռնաձոր-Ագարակ, Երասխ-Նախիջեւանի սահման երկաթուղու վերականգնման պատրաստակամությունը։ «Խաղաղության խաչմերուկը» այլ լոգիստիկ նախագծերի մրցակիցը չէ,այլ կոչված է լրացնելու դրանք, ամփոփել է նախարարը։ 

Հայաստան Արարատ Միրզոյան

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին