f

Անկախ

Հորդանանի Շոուբակ ամրոցի հայերեն արձանագրությունները կարող են թվագրվել 17-18-րդ դարերով. Համլետ Պետրոսյան


Հորդանանի Շոուբակ ամրոցում հայտնաբերված հայերեն արձանագրությունները, ըստ նախնական տվյալների, կարող են թվագրվել 17-18-րդ դարերով։ Այս մասին Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի ընդլայնված սեմինարի ժամանակ հայտարարեց ամբիոնի վարիչ, հնագետ Համլետ Պետրոսյանը, որը վերջերս է վերադարձել Հորդանանից։

Նա պատմեց, որ արձանագրությունները, որոնց մասին ինքն առաջին անգամ հայտնել էր Facebook-ի իր էջում նոյեմբերի 28-ին, այս տարվա օգոստոսին հայտնաբերել են Ֆլորենցիայի համալսարանի գիտնականները։ Համլետ Պետրոսյանը երկար ժամանակ համագործակցում է Ֆլորենցիայի համալսարանի հնագետների հետ, որոնք Հայաստանում մի քանի արշավների են մասնակցում։ Հասկանալով, որ արձանագրությունները հայերեն են, արշավախմբի ղեկավար Միկելե Նուչոտին կապ է հաստատել Համլետ Պետրոսյանի հետ և հայ հնագետների համար ուղևորություն կազմակերպել Հորդանան, որպեսզի նրանք տեղում գնահատեն և ուսումնասիրեն գտածոն։

Ինչպես պատմեց Համլետ Պետրոսյանը, Շոուբակ ամրոցը Հորդանանի ամենահզոր բերդն է, որը կառուցել են խաչակիրները 12-րդ դարում։ Մի քանի տասնամյակ անց ամրոցը գրավել է սուլթան Սալահ ադ-Դինը։ Հայ հնագետը հիշեցրեց, ի դեպ, որ Սալահ ադ-Դինը ծնվել եւ կրթություն է ստացել Դվինում։

Рисунок1.jpg (95 KB)

Իտալացի հնագետներն ուսումնասիրում են Հորդանանի պատմությունը՝ կապված հատկապես խաչակիրների շրջանի հետ: Չնայած այստեղ գտնվելու կարճ ժամանակահատվածին՝ խաչակիրները ստեղծել են նշանակալի ճարտարապետական կառույցներ, որոնք հետագայում երկար ժամանակ օգտագործվել են։ Համլետ Պետրոսյանը հիշեցրեց Կիլիկիայի հայկական թագավորության կապերը խաչակիրների և Սալահ ադ-Դինի հետ և հավելեց, որ Հորդանանի հայ համայնքը հին պատմություն ունի։

Խաչակիրների հեռանալուց հետո ամրոցը մի քանի անգամ նորոգվել և վերակառուցվել է։ Նրա պատերին պահպանվել են բազմաթիվ արաբերեն արձանագրություններ բերդի պատմության մասին․ դրանք վերծանվել և ուսումնասիրվել են։

Рисунок3.jpg (124 KB)

Դրանց մեջ հայերենով ոչ մի մակագրություն չկա,- նշեց Համլետ Պետրոսյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, հաջորդ արշավախմբի ընթացքում իրենք, անշուշտ, նորից կուսումնասիրեն բերդի պարիսպները։

Խաչակիրները բերդում կառուցել են երկու քրիստոնեական եկեղեցի։ 

Рисунок4.jpg (258 KB)

Ավելի մեծ եկեղեցու բակում մաքրման աշխատանքների ժամանակ էլ հենց հայտնաբերվել են հայերեն արձանագրություններով սալաքարերը։

Рисунок6.jpg (226 KB)

Սալաքարերի հայտնաբերման վայրի ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ այդտեղ կարող էր լինել գերեզմանոց, իսկ քարերը այդ գերեզմանատան ինչ-որ կրոնական շինության մաս են կազմել։

Рисунок5.jpg (203 KB)

Համլետ Պետրոսյանը ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց սալաքարերից մեկի սերիական համարի վրա՝ 4108։ Այսինքն՝ այս տարածքում հազարավոր նման բեկորներ կան, և բոլորը հավաքվում, համարակալվում և մանրազնին ուսումնասիրվում են։

Սալերը կտրված են ավազաքարից՝ մի քար, որը նման է մեր կրաքարին, բայց ավելի կարծր է։ Սալերի հաստությունն ու մշակման եղանակը նույնական են, տառերը փորագրելու եղանակը, խորությունը նույնպես, որից կարելի է եզրակացնել, որ արձանագրությունները կատարել է նույն վարպետը, կամ գոնե դրանք արվել են նույն ժամանակահատվածում։ Չնայած քարերը կոտրվածքի մասով իրար չեն կպնում, դրանք կարող են լինել մեկ պատի մաս, ենթադրում է Համլետ Պետրոսյանը։

Գրությունները վերցված են հատուկ շրջանակի կամ կարտուշի մեջ։ Ըստ հնագետի, հայկականվիմագրությունում կարտուշը շատ հազվադեպ է հանդիպում։ Եվ, որպես կանոն, հանդիպում է հիշատակային արձանագրություններում։

Արձանագրություններն արված են հայ բոլորագիր գրին բնորոշ մեծատառերով, որը սերում է հին հայկական Երկաթագիր գրից։ Առաջին սալիկի վրա կարելի է կարդալ Հակոբ կամ Յակուբ անունը։ Ըստ Համլետ Պետրոսյանի՝ մուսուլմանական միջավայրում միանգամայն հնարավոր էր հայկական դասական անվանումների նման վերափոխումը. Երկրորդ սալիկի վրա փորագրված է Չերքեզ անունը։

Рисунок2.jpg (66 KB)

Եվ չնայած բոլորգիրը լայն տարածում է գտել 11-րդ դարից, դատելով այլ նշաններից, այդ արձանագրությունները կատարվել են 17-րդ դարից ոչ շուտ, պնդում է գիտնականը։ Նրա խոսքով, հնագիտության մեջ չկան քարերի վրա արձանագրությունների թվագրման ճշգրիտ մեթոդներ. եթե սալերը լինեին իրենց սկզբնական տեղում, ապա շինության տարիքը կարելի էր որոշել մշակութային շերտով։ Բայց այս դեպքում պետք է օգտագործել այլ մեթոդներ՝ համեմատել տարբեր արձանագրությունների հետ, որոնց թվագրությունը հայտնի է։ Եվ այժմ հետազոտողները պետք է համեմատեն այս սալաքարերը հայերեն արձանագրությունների հետ, որոնք պահպանվել են, օրինակ, Երուսաղեմում, Սպահանում, Հալեպում։

Ամփոփելով՝ Համլետ Պետրոսյանը նշեց, որ թեև այս արձանագրությունները պատմականորեն մեծ հայտնագործություն չեն, սակայն գտածոն կարևոր է մի քանի առումներով.

Նախ, դա ակադեմիական համագործակցությունն է և գիտնականների բարեւարքուոյունը, երբ իտալացի հնագետները չեն անտեսել անգամ նման փոքրիկ գտածոն և կապվել են իրենց հայ գործընկերների հետ։

Երկրորդ՝ Հայաստանում աշխատում են բազմաթիվ միջազգային արշավախմբեր, որոնք բոլորն էլ ուսումնասիրում են հայկական հուշարձանները, սակայն հայ գիտնականները հազվադեպ են ուսումնասիրում այլ երկրների հուշարձանները։ Եվ սա կարող է լինել նման աշխատանքի սկիզբը։

Երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Հորդանանում հայկական արշավախումբը կարող է ուսումնասիրել այլ պատմական հուշարձաններ, ինչպես նաև թեկուզ փոքր, բայց հինավուրց հայկական համայնքի մշակութային կյանքը:

Համլետ Պետրոսյան պեղումներ Հորդանան հայերեն արձանագրություններ Հայաստան

Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Ավելին
Ավելին