Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի (լուսանկարում) ընտանիքը տեղեկացված չի եղել նրան սպանող ադրբեջանցուն հայ ռազմագերիների հետ փոխանակելու մասին։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է նրա փեսան` Զորայր Գալստյանը։
«Լավ է, որ գերիները գալիս են, թող բոլորն էլ գան, բայց այն, որ մեր ընտանիքին ընդհանրապես հաշվի չեն առնում, բարոյական առումով լավ չի»,–ասել է նա։
Փոխանակման մասին տեղեկացել են լրատվամիջոցներից. «անմեղ հայ գերիները` շինծու մեղադրանքներով, փոխանակվում են մարդասպանների հետ»։
Ընտանիքը մտադիր է պայքարել միջազգային ատյաններում, որպեսզի Ախունդովը պատժվի։