f

Անկախ

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակվում են օպտիկապես թափանցիկ էլեկտրոնիկայի տարրեր


Վերջին տարիներին ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում ցինկի օքսիդի հիման վրա մշակվում են յուրօրինակ ֆիզիկական բնութագրերով բարակ թաղանթներ և թաղանթային կառուցվածքներ, որոնք հեռանկարային են նոր ֆունկցիոնալ հատկություններով օժտված էլեկտրոնիկայի տարրերի ստեղծման համար։

 Ցինկի օքսիդը յուրահատուկ նյութ է, որն ունի կիսահաղորդչի հատկություններ, բայց օպտիկապես թափանցիկ է։ Ներմուծելով որոշակի կոնցենտրացիայով տարբեր դոնորային կամ ակցեպտորային հավելումներ (լիթիում, գալիում, արծաթ կամ այլ)՝ հնարավոր է ղեկավարել ցինկի օքսիդի էլեկտրական հաղորդականությունը՝ էապես մեծացնելով կամ փոքրացնելով այն։ Ֆիզիկական փոշենստեցման եղանակներով տարբեր տակդիրների վրա հնարավոր է ստանալ ցինկի օքսիդի նախընտրած հաստության (տասնյակ նանոմետրերից տասնյակ միկրոմետրեր) թաղանթներ։ Ներմուծելով տարբեր հավելումները թաղանթի որոշակի հատվածներում՝ կարելի է ստանալ տարբեր անհամասեռ կառուցվածքներ, մասնավորապես, «հետերոկառուցվածքներ», որոնք այսօր ոչ գծային էլեկտրոնային տարրերի (դիոդներ, տրանզիստորներ, միկրոսխեմաներ) հիմքն են։

 «Տարբեր խառնուկների ներմուծմամբ ցինկի օքսիդի թաղանթների էլեկտրական, ջերմային և օպտիկական բնութագրերի հիմնարար հետազոտությունների արդյունքում մեզ հաջողվեց ստանալ նախանշված ֆունկցիոնալությամբ թաղանթային կառուցվածքներ», - ասաց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Բյուրեղաօպտիկայի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ռուբեն Հովսեփյանը։

 

«Նման կառուցվածքների հիման վրա արդեն իսկ պատրաստել ենք դիոդներ, դաշտային տրանզիստորներ, հիշողության հեռանկարային տարրեր՝ մեմրիստորներ։ Այդ տարրերը կդառնան հետագայի թափանցիկ էլեկտրոնային սարքերի հենքը։ Հնարավոր կիրառությունների շրջանակը շատ լայն է։ Մասնավորապես, դրանք ներառում են թափանցիկ էկրաններն ավտոմեքենայի դիմապակու կամ ակնոցների վրա, ճկուն թափանցիկ դիսփլեյները, «էլեկտրոնային թուղթը»։ Պետք է նշել, որ ցինկի օքսիդի հիման վրա ֆունկցիոնալ կառուցվածքները կարող են պատրաստվել ճկուն պլաստիկի վրա, ինչը բարձրացնում է դրանց կիրառական արժեքը։ Կարևոր է նաև, որ թափանցիկ էլեկտրոնիկայի տարրերի ստեղծման համար չի պահանջվում հատուկ սարքավորում. դրանք կարող են արտադրվել այսօր կիրառվող ավանդական տեխնոլոգիաներով», - ներկայացրեց Ռուբեն Հովսեփյանը։

 

Լաբորատորիայի այս ուղղությամբ կատարված աշխատանքները տպագրվել են միջազգային գիտական ամսագրերում՝ «Semiconductor Science and Technology», «Trends in Semiconductor Science», «Physica Status Solidi», «Journal of Optoelectronics and Advanced Materials»։ Տպագրված հոդվածների նկատմամբ գիտական հանրության հետաքրքրությունը փաստում է հղումների մեծ թիվը՝ ավելի քան 650:

 

Հետազոտական աշխատանքներին մասնակցել են Հայ-ռուսական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի մի շարք ուսանողներ։

Թափանցիկ էլեկտրոնիկայի տարրերի մշակման աշխատանքներն այսօր շարունակվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի 21T-1C150 - «Թափանցիկ երկկայուն բարակթաղանթային տրանզիստոր» թեմատիկ ծրագրի շրջանակներում:

 

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ հետազոտություն Հայաստան

Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Ավելին
Ավելին