Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան ժամանել է ՀՀ ԱԳՆ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Մեկնարկել է Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը:
Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին, որ դեկտեմբերի 13-14-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան:
Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնանի համատեղ մամուլի ասուլիսը: