f

Անկախ

Նույն տնից չեն, նույն օրի են. արցախցի 33 քաղաքացի դեռ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում է


Բռնի տեղահանված այս անձինք Արցախի տարբեր շրջաններից են, բայց նրանց նույն հոգսերն ու խնդիրներն են կապում։

 Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքերից մեկում այս պահին շարունակում է Արցախից բռնի տեղահանված 33 անձ մնալ։ Այնտեղ բնակություն հաստատած արցախցիները հիմնականում միայնակ են կամ 2 անձից բաղկացած ընտանիքներ: Sputnik Արմենիայի հետ զրույցում բոլորը միաբերան պնդում էին՝ տեղափոխվել չեն պատրաստվում՝ 1 կամ 2 հոգուն պետության տրամադրած գումարը բավարար չէ Գյումրիում տուն վարձակալելու համար:

Բնակիչներից մեկը 50–ամյա Կարինե Աղաջանյանն է` Մարտակերտի շրջանի Վարդաձոր համայնքից։ Գյումրի է եկել 16–ամյա որդու հետ, որը ողնաշարի խնդիր ունի: Ավագ որդիներն ամուսնացած են՝ իրենց ընտանիքների հետ վարձով են բնակվում։ Ինքը կրտսեր որդու հետ սկզբում տեղափոխվել է Վայք, այնտեղից էլ Գյումրի։

Карине Агаджанян с сыном - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2023

Արցախցի Կարինե Աղաջանյանն ու իր որդդին Գյումրիում

 

«Այստեղ հարմարվել եմ: Չեմ կարող այլ տեղ գնալ՝ գումարը քիչ է վարձակալության համար, սնվե՞նք, թե՞ վարձ տանք․․․պետությունը 6 ամիս է գումար տրամադրելու, բա դրանից հետո ինչ անենք»- ասում է Կարինեն, որը հիմա գուլպաներ է գործում ու վաճառում։

Արդեն 1 խմբաքանակ գնել են իր մոտից, ասում է, եթե թելը շատ լինի, բաճկոնակներ էլ կգործի ու կվաճառի։

Կարինեն նաև շուրջ 3 ամսվա թոշակ չի ստացել, ու չնայած պետությունն ապրելու տարածք տրամադրել է, տարբեր կազմակերպություններ ու կառույցներ էլ պարբերաբար սննդով են օգնում, բայց դեռ շատ խնդիրներ ունի լուծելու։

 

«Պակաս բաներ շատ ունենք՝ արդուկ, սպասք, թելեր, հեռուստացույց։ Ամենաշատը չեմ ուզում, որ էստեղից այլ տեղ գնանք»,- նշում է Կարինեն։

Նույն շենքում է ապրում նաև Յաշա Բաղդասարյանը, որն իր որդու` Մասիսի հետ է։ Վերջինս երկրորդ կարգի հաշմանդամ է` հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Յաշան ու Մասիսն արդեն երկրորդ անգամ են տեղահանվել. 44-օրյա պատերազմից առաջ Շուշիում էին բնակվում, դրանից հետո տեղափոխվել են Ստեփանակերտ, այժմ էլ Գյումրիում են։ Իրենց հետ ոչ մի բան չեն կարողացել վերցնել։

Яша Багдасарян с сыном Масисом - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2023

Յաշա Բաղդասարյանը որդու` Մասիսի հետ

«Թոշակ չեն տալիս, տների վարձն էլ շատ բարձր է, այդ գումարով չենք կարող տուն վարձակալել։ Փառք Աստծո, այստեղ տաք է, բայց խնդիրներ շատ ունենք»,-ասում է Յաշան։

Նշենք, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքերից մեկն այս պահին հանձնված է Արցախից բռնի տեղահանված անձանց։ Չեն դժգոհում՝ տանիք ունեն, տաք է, սնունդ ու առաջնային անհրաժեշտության իրեր էլ ինչ-որ չափով ևս ունեն, բայց առաջնային է իրենց հետագա կարգավիճակի հարցը։

արցախցի բռնի տեղահանվածներ Հայաստան Կարինե Աղաջանյան Գյումրի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին