f

Անկախ

Այն աստիճանի են մարդկանց մանիպուլացրել, որ հայրենիք պարգևողներին շատ հանգիստ կարող են անվանել…․Մետաքսե Հակոբյան


«Հիմա կրկին կեղծ թեզ է դաշտ նետվել, ինչպես 2020-ին, որ ընդդիմադիրները լռեն, որ հանկարծ
վտանգ չլինի… Հիմա էլի նույն վիճակն է՝ լռեցնում են բոլորին՝ ասելով, որ իբր թե դա կվտանգի
Բաքվում գտնվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս գերիների կյանքը: Ինձ համար
դա ընկալելի չէ: Իմ աչքի առաջ է մեր գործընկերը՝ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Ես
վստահ եմ, եւ դա ասել եմ իմ գործընկերներին, որ եթե հնարավորություն ունենար պարոն
Իշխանյանը մեզ էնտեղից ուղերձ հղելու, ասելու էր՝ ամոթ է, որ դուք լուռ ու մունջ նստել եք, ամոթ է,
որ չեք պայքարում»,- «Առավոտ»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Արցախի Հանրապետության ԱԺ
«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նրա խոսքով. «Այսօր քաղաքականության մեջ ամենակարևոր զենքը լեզուն է, խոսքն է, ձայնն է: Ինձ
համար արդարացված չեն այն գործընթացները, որոնք իբր թե լուռ արվում են: Եթե մի բան անում ես
և դրա մասին չես խոսում, դա չի կարող այն էֆեկտը ունենալ, ինչը որ դու ակնկալում ես: Ո՞վ պիտի
պահանջի մեր հայրենակիցներին ազատ արձակել, եթե ոչ մենք: Այն պարագայում, երբ տեսնում ենք,
թե ինչ մեղադրանքներ են պատրաստվում, երբ պարզվում է, որ դա եղել է հանցագործ խմբակ:
Հետաքրքիրն այն է, որ ադրբեջանական քարոզչամեքենան աշխատում է այնպես, որ բոլորը դա
ընդունում են»:

Արցախցի պատգամավորն ընդգծում է. «Այն աստիճանի են մարդկանց մանիպուլացրել, որ հայրենիք
պարգևողներին շատ հանգիստ կարող են անվանել չգիտեմ ինչ…Ես չեմ կարող իրենց տված
պիտակները կրկնել: Սա մեր արժանապատվության կորուստն է, եթե հարմարվենք այդ մտքի հետ:
Փաստի ուժով Ադրբեջանն այսօր Արցախում է, իր զինվորները քայլում են, պղծում են Արցախը: Այսօր
միակն բանը, և ապացույցներից ամենակարեւորը, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունն է,
ուզում են արմատից կտրել, հաջորդը մնում է ժողովուրդը: Նույն վիճակը հիմա ժողովրդի հետ է, այս
կառավարությունը կարողացավ մեկ օրում անօրեն հակասահմանադրական որոշում կայացնել և մեզ
զրկել քաղաքացիությունից:

Իրենք ոչ թե մեզ ասում են եկեք քաղաքացիություն ստացեք, իրենք մեզ զրկել են մեր
քաղաքացիությունից: 30 տարի լինելով ՀՀ քաղաքացիներ՝ մենք նույն անձնագրից ենք օգտվել, ինչ
մեր այստեղի հայրենակիցները, նույն իրավունքներն ենք ունեցել, բայց պարզվում է, որ մի օր իրենք
առավոտյան որոշել են, որ մեր անձնագիրն ուղղակի ճամփորդական փաստաթուղթ է: Եվ հարց է
առաջանում, ոչ թե իրենց ասած նախկինների օրոք, այլ 2018 թվից այս կողմ՝ այդ ինչպե՞ս էին
արցախցիներն այստեղ պաշտոններ զբաղեցնում ճամփորդական փաստաթղթերով…Այս
«ժողովրդավար» իշխանությունները մեզ՝ հայերիս դրանով զրկում են եւ ընտրելու, եւ ընտրվելու
իրավունքից…Արդեն 2 տասնյակ հազարից ավել արցախահայեր լքել են Հայաստանը, եւ այդ միտումը
դեռ կա, օր օրի թիվն ավելանում է»:

Մետաքսե Հակոբյան արցախցի բռնի տեղահանվածներ Արցախի ինքնորոշման իրավունք կեղծիք Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին