ՌԴ պաշտպանության նախարարությունն իր դեկտեբերի 12-ի տեղեկագրում հաստատել է Լեռնային Ղարաբաղում նախօրեին ռուս խաղաղապահի մահվան մասին տեղեկությունը։
Ըստ հաղորդագրության՝ 2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի ԲՏՌ-82-ը դուրս է եկել լեռնային ճանապարհից, ինչի հետևանքով ՌԴ ԶՈւ մեկ զինծառայող զոհվել է, երկուսը ստացել են միջին ծանրության և ծանր վնասվածքներ։
Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմի մասնակցությամբ տուժած խաղաղապահներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Տուժած զինծառայողները հետագա բուժման նպատակով ռուսական խաղաղապահ կոնտինգենտի օդային տրանսպորտով տեղափոխվել են ստացիոնար բուժհաստատություն։