ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության չեն եկել հակառուսական պատժամիջոցների 12-րդ փաթեթի շուրջ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է եվրոպական աղբյուրը։
Հանդիպումը կայացել է երկուշաբթի՝ դեկտեմբերի 11-ին։
«Մշտական ներկայացուցիչները երեկ համաձայնության չեն եկել այդ կետերի շուրջ (Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական և անձնական պատժամիջոցների մասին - խմբ.), նրանք կշարունակեն քննարկել այդ թեման այսօր՝ ժամը 17.00-ին»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ գործակալության զրուցակիցը նշել էր, որ ԵՄ անդամ երկրները առաջընթաց են գրանցել, սակայն պատժամիջոցների հրապարակման ժամկետը դեռ հայտնի չէ։