f

Անկախ

Քննարկվել է մի շարք նորահայտ օբյեկտների պատմության և մշակույթի հուշարձանների կարգավիճակ տալու հարցը


ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստում քննարկվել է մի շարք նորահայտ օբյեկտների պատմության և մշակույթի հուշարձանների կարգավիճակ տալու հարցը։

ԿԳՄՍՆ-ից  Անկախին հայտնում են, որ նորահայտ հուշարձաններից է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Հուշարձան արցախյան ազատամարտի հերոսներին» (1990-ական թթ.) հուշակոթողը։ Արագածոտնի մարզի Ավան գյուղի «Հնավայր Տիրինկատար» (պետ․ ցուցիչ՝ 2.12.34) հուշարձանի տարածքում գտնվող 12 վիշապաքարերը (Մ․թ․ա․ IV-II հազ.) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Հնավայրը հայտնաբերվել է 2012 թ. և 2012-2016 թթ. ուսումնասիրվել է հայ-գերմանական համատեղ արշավախմբի կողմից:

Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է տրվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փոքր թաղում գտնվող Բնակելի տանը (1860-1870-ական թթ.)։ Տեղացիների վկայությամբ այս տանը ծնվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Փարամազը (Մատթեոս Սարգսյան, 1863-1915 թթ.):             

Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղի    ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջան խորանով եռանավ եկեղեցին (1906-1907 թթ.) ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ, իսկ նույն մարզի Ջրաձոր գյուղի քարայրների համալիրը (XVIII-XX դդ.)՝ հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Համալիրը բաղկացած է երեք քարե դռներ ունեցող քարայրներից:

Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ է տրվել նաև Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի բնակատեղիին (Ք.ա. VI հազ.)։ 2022 թ. հայտնաբերել է հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը: 2022-2023 թթ. կատարվել են պեղումներ:

Քննարկվել են նաև քաղաքատեղի Էրեբունի (ԱՐԻՆ ԲԵՐԴ) (մ.թ.ա. VIII-III դդ., պետ․ ցուցիչ՝ 1.5.19 Հ), Արագածոտնի մարզի Ավան գյուղի Հնավայր Տիրինկատար (մ.թ.ա. VI հազ. վերջ - II հազ. սկիզբ, մ.թ.ա. II հազ. վերջ, մ. թ. IX-XVIII դդ., պետ. ցուցիչ՝ 2․12.34), Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի ամրոց «Սպիտակ բերդ» (մ.թ.ա. 2-1-ին հազ.-մ.թ. 10-րդ դ., պետ․ ցուցիչ՝ 4.20.1), Հայրավանք գյուղի բնակատեղի, մ.թ.ա. 2-1-ին հազ., վանական համալիր Հայրավանք, 9-13-րդ դդ., (պետ․ ցուցիչ՝ 4.59.1, 4.59.1.1), Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի «Ամրոց Թղիթ» (Ք.ա. 13-9-րդ դդ., միջնադար, պետ․ ցուցիչ՝ 6.32.1) և ևս 33 այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը:

Նախագծերի մի մասը հանձնաժողովի առաջարկների և դիտողությունների հիման վրա ուղարկվել է լրամշակման։

պատմության և մշակույթի հուշարձանների կարգավիճակ ՀՀ ԿԳՄՍ Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին